«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել հայտարարություններ, որոնցով հակասում է իր՝ նախկինում արված մտքերին: Մասնավորապես, նրա հայտարարությունները շատ տարբեր են լինում հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այժմ փաստերով. ինչպես հիշում եք, Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ։ Այստեղ Փաշինյանը բավականին հստակ նշել էր Հայաստանի՝ բանակցությունների պահանջները եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության հնարավոր տարբերակները:
«Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Դրանից արդեն մեկ տարի հետո Փաշինյանը Ստեփանակերտում անկախության միջազգային ճանաչումը համարեց «առաջնահերթ խնդիր», որ եղել է եւ կմնա Հայաստանի համար։ Ապա նրա կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ շրջանառության դրվեց «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառելիության անհրաժեշտությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում եւս «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի իրացումը առանցքային էր համարվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Արդեն 2021 թվականի դեկտեմբերին նա անդրադարձավ «Արցախի կարգավիճակի» հարցին. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»: Արդեն ապրիլի 13-ի իր ելույթում Փաշինյանը նշեց, թե միջազգային հանրությունը պահանջում է «իջեցնել» Արցախի կարգավիճակի «նշաձողը»։ Այս նշաձողը, ըստ Փաշինյանի՝ վերջին տարիների հանրային ելույթների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն էր կամ անկախության ճանաչումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02