«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախի փրկության կարգախոսով նստացույց է անում Ազատության հրապարակում։ Թվում էր, թե արցախահայությունը եւ հատկապես արցախցի հանրահայտ դեմքերը՝ քաղաքական գործիչներից սկսած, վերջացրած մտավորականներով եւ գեներալիտետով, պետք է միանային Արցախի համար պայքարին, սակայն նրանք ընդհատակ են անցել։ Միայն «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է, որ մի քանի օր է՝ Ազատության հրապարակում է` Վանեցյանի կողքին, նախօրեին էլ իրազեկման երթի առաջին շարքերում էր։
Ինչո՞ւ Արցախի քաղաքական էլիտան այս օրերին Ազատության հրապարակում չէ կամ գոնե աջակցող հայտարարություններ, հարցազրույցներ չի տալիս․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԱՀ պատգամավոր Վահրամ Բալայանին։ «Այսինքն՝ Արցախից պետք է հավաքվեն գան Ազատության հրապարա՞կ»,- հարցին հարցով է պատասխանել պատգամավորը: Գոնե աջակցության մասին հայտարարեն, ուղերձներ հղեն
«Այդ ուղերձները հղվել են ամենաբարձր մակարդակով, ԱԺ մակարդակում եւ այլն։ Իսկ Արցախում ժողովուրդը կանգնած է իր հողի վրա եւ փորձում է դժվարությունները հաղթահարել, պահել իր հողը, բնականաբար՝ կանգնած է իր շահերը պաշտպանող ուժերի կողքին։ Ինչ է՝ ամեն օր պիտի հայտարարությո՞ւն տարածենք, մենք այդ ուժերի հետ մշտապես հանդիպումներ ենք ունենում, այդ գործիչներն էլ գիտեն, որ մենք իրենց կողքին ենք»,- ասել է Բալայանը՝ երեւանաբնակ արցախցիներին կոչ անելով մասնակցել հանուն Արցախի իրականացվող ակցիաներին։
Ի դեպ, այս օրերին Արցախի հայտնի դեմքերը` նախկին պաշտոնյաներ, գեներալներ, ընդհատակ են անցել եւ անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03