ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ հաջորդ չորս շաբաթները կորոշեն Ուկրաինայում պատերազմի վերջնական արդյունքը՝ երկարաժամկետ հետևանքներով, որոնք կազդեն Եվրոպայի քարտեզի վրա գալիք տասնամյակների ընթացքում: Այս մասին The New York Times-ին հայտնել են մի շարք ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ անանունության պայմանով։
Եթե Ռուսաստանը կարողանա ճեղքում գրանցել դեպի արևելք, ասում են պաշտոնյաները, ՌԴ նախագահ Պուտինն հնարավորություն կունենա ՌԴ-ի ներսում հատուկ ռազմական գործողությունը ներկայացնել որպես սահմանափակ հաջողություն՝ պնդելով, որ պաշտպանել է Ուկրաինայի ռուսամետ փոքրամասնությանը:
Այդ ժամանակ նա կարող է ձգտել զինադադարի, բայց միևնույն ժամանակ կկարողանա Դոնբասը որպես լծակ օգտագործել ցանկացած բանակցություններում։ Բայց եթե ուկրաինացի զինվորականները կարողանան դադարեցնել Ռուսաստանի հարձակումը Դոնբասում, ըստ ամենիկացի պաշտոնյաների, Ռուսաստանի նախագահը կկանգնի դժվար ընտրության առաջ՝ ավելի շատ մարտական ուժ ուղղել պատերազմին, որը կարող է տարիներ շարունակվել, կամ լրջորեն բանակցել խաղաղության բանակցությունների շուրջ:
Առաջին տարբերակը կարող է նշանակել ամբողջական ազգային մոբիլիզացիա և քաղաքականապես ռիսկային է Կրեմլի ղեկավարի համար, ասում են պաշտոնյաները:
Պենտագոնը կարծում է, որ ճիշտ զենքի և բարձր մոտիվացիայի պահպանման դեպքում ուկրաինական ուժերը կարող են ոչ միայն կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը, այլև հետ շպրտել այն, ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02