Քուվեյթի պետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի հետ: Հայաստանի արդարադատության նախարարը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, նշել է, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը մեծ դեր ունի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացման հարցում: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև ստորագրվելիք համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը և ընդգծել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև արդյունավետ և բազմակողմ հարաբերություններին: Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, նշել է, որ այս տարի Երևանում ստորագրված միջպետական համաձայնագիրը սկիզբ է դրել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացմանը: Հանդիպման ավարտին երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է քրեական, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության, իրավաբանական անձանց գրանցման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը: Այնուհետև Արփինե Հովհաննիսյանը այցելել է Քուվեյթի պետության Իրավական և դատական ինստիտուտ, նույն օրը հանդիպել նաև Քույվեյթի Բարձրագույն դատարանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44