Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին, շաբաթ օրն այցելելով ասիական ջրերում պարեկություն իրականացնող ամերիկյան ավիակիր, խոստացել է, որ իր երկիրը կուժեղացնի զինված ուժերը, որպեսզի օգնի Միացյալ Նահանգներին պահպանել տարածաշրջանային անվտանգությունը, հաղորդում է Reuters-ը:
«Այսօր ես կարողացա ինքս ականատես լինել, որ ազգային անվտանգության առաջնագծում եմ»,- Տոկիոյի հարավային ջրերում նավարկվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի տախտակամածի վրա լրագրողներին ասել է Յոսիմասա Հայասին։ Նա հավելել է, որ Ճապոնիան «զգալիորեն կամրապնդի» իր պաշտպանունակությունը եւ սերտորեն կհամագործակցի ԱՄՆ-ի հետ։
Հայասին խոսել է Ճապոնիայի անհանգստության ֆոնին, որ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որը նա դիտարկում է որպես միջազգային դիվանագիտական նորմերի խախտում, կարող է դրդել հարեւան Չինաստանին ռազմական ուժ օգտագործել՝ Թայվանում վերահսկողություն հաստատելու եւ մոտակա ճապոնական կղզիներին սպառնալու համար»:
Ճապոնիան նաեւ մտահոգություն է հայտնել անվտանգության ոլորտում Մոսկվայի հետ Պեկինի խորացող հարաբերությունների կապակցությամբ, որոնք ներառում են համատեղ զորավարժություններ Ճապոնիայի շրջակա ջրերում:
Սակայն Չինաստանը հայտարարել է, որ Ասիայում իր մտադրությունները խաղաղ բնույթ են կրում։
Հայասին Տոկիոյից ավիակիր ինքնաթիռով մեկնել է ԱՄՆ դեսպան Ռահմ Էմանուելի հետ, որն ասել է, թե «Ուկրաինա ներխուժումը անվտանգության սպառնալիք է ստեղծում Եվրոպայից հեռու գտնվող տարածաշրջաններում, այդ թվում՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:
Երկուսն էլ թռիչքային գործողություններին հետեւել են նավի տախտակամածից։ Նավը նոր է ժամանել Ճապոնական ծովում Կորեական թերակղզու մոտից, որտեղ ծովային վարժանքներ էր անցկացնում Ճապոնիայի պաշտպանության ծովային ուժերի հետ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02