Ցեղասպանությունը շատ երկրներ ճանաչել ու դատապարտել են, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի, պետք է Թուրքիայի հետ աշխատանք տանել և այս աշխատանքը ես տեսնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունները պետք է իրար հետ խոսեն։
«Կստացվի Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել և սահմաններ բացել, կախված է Թուրքիայի անկեղծությունից։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ և ակնկալում ենք, որ թուրքական կողմը այն նույնպես չկապի նախապայմանների հետ։ Այսօր որևէ նախապայման չկա, պաշտոնապես հստակ հայտարարվել է, որ խոսակցությունը շարունակվում է առանց նախապայմանի։ Այս պահին մենք ունենք երկու երկրների ԱԳՆ-ների հայտարարությունները, որի մեջ թշնամական ոչինչ չկա, սա է մեզ համար հիմք հանդիսանում, մնացածը մեզ համար կողքի խոսակցություններ են»,- ասաց Մարուքյանը։
Հարցին, թե ինչպես կմեկաբանի Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի մասնակցությամբ տարածված այն տեսանյութը, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչներին «գորշ գայլեր» խմբավորման ժեստն է ցույց տալիս, Մարուքյանը պատասխանեց.
«Լուսանկարներ չեմ մեկնաբանում, ես ԱԳՆ հայտարարություններն եմ մենկաբանում»։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01