Դուք ձեր աչքերով տեսնելու եք ձեր տերերի թշվառ վախճանը
24.04.22 | 16:55
Արդեն մի քանի օր է , ինչ Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ հատկապես Մոսկվայում ,հայոց ցեղասպանության մասին ցուցապաստառներ են կախված , Մոսկվայում առանց քաղաքապետ Սոբյանինի (ով անվտանգության խորհրդի անդամ է նաև ) թույլտվության հնարավոր չէ նման ցուցապաստառներ տեղադրել , մանավանդ աշխարհքաղաքական նման լարված իրավիճակում ։ Ռուսաստանի մեսիջը հստակ ուղղված է անգլոսաքսոնական խամաճիկ Թուրքիային և մեր տեղական գործակալական ցանցին ,ովքեր փորձում են մոռացության մատնել անգլիացիների կազմակերպած հայոց ցեղասպանությունը։
Որքան էլ թուրքիայից սնվող ինքնիշխանության ու հայամետության անվան տակ թաքնված հայրենասերների կուտոկը փորձի շրջանառության մեջ դնել (ռուս-թուրքական տանդեմ ) կեղծ թեզը , օր օրի փաստերը այլ բան են ցույց տալիս։
Բայց սրանց բոլորին հարց ունեմ , եթե դուք էդքան ինքնիշխան ու հայամետ էք ու՞ր էիք, երբ 2015 թվին հայտնի անբարոյականը իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, ցեղասպանության 100 ամյակն էր տոնում, հենց տոնում ՝ Երևանի սրտում ։
Հասկանալի ա ,որ ձեր ինքնիշխան տերերը լուռ մնալու կնոպկա էին սեղմել, բայց գոնե ձևի համար կարաիք չէ՞ մի բան գրել ։
Հասկանալի ա ,որ ձեր տերերը Ուկրաինայում տրաքող ամեն ռումբի հետ հոգեվարքի մեջ են հայտնվում, քաջ գիտակցելով , որ իրենց հերթը գալու ա ու պատասխան են տալու Հայաստանը բարոյազրկելու ու արևմտյան աղբով լցնելու համար։
Դե դուք էլ ձեր տերերին փրկելու համար փորձում եք հակառուսական ալիք բարձրացնել , բայց վատ լուր ունեմ բոլորիդ համար .
Դուք ձեր աչքերով տեսնելու եք ձեր տերերի թշվառ վախճանը։