ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։ Նախարարությունից հայտնում են, որ քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հանգամանալից վերլուծություն և գործողությունների ծրագիր։ Երկամսյա պետական տեսչական ստուգումների արդյունքում բացահայտվել են հայ արտադրողների թույլ և ուժեղ կողմերը։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկությունների թիվը ներկայումս ավելի քան 30 է։ Ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվել է ընկերություններում կատարված ուսումնասիրությունների, անհատական խորհրդատվությունների, ինչպես նաև ոլորտի փորձագետների հետ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքների հիման վրա: Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ շուտով Հայաստանը կկարողանա մրցակցել այլ երկրների հետ, իսկ մրցավազքում առաջ անցնել հնարավոր կլինի միայն հնգամյա ծրագրով նախանշված քայլերի իրականացման շնորհիվ։ Այս ոլորտի արտադրողականությունը նախատեսվում է բարձրացնել 2,7 անգամ։ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է միջոցներ հատկացնել միջազգային ցուցահանդեսներին տեղական բրենդերի և ձեռնարկությունների մասնակցության համար։ Բացի այդ, կհատկացվեն կրթաթոշակներ՝ տեքստիլի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար։ Ծրագրի կետերից է նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։ Նախատեսվում է Հայաստանում բացել առաջատար կրթական կենտրոնների մասնաճյուղեր։ Ներկայումս տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներգրավված է ավելի քան 8,4 հազար աշխատող։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում կանխատեսվում է աշխատատեղերի թվի ավելացում, զգալիորեն կբարձրանա նաև արտադրողականությունը։ Միաժամանակ միջին աշխատավարձը կկազմի շուրջ 160 հազար դրամ (աճը՝ մեկուկես անգամ)։ Արտադրանքի արտահանումը կկազմի 536,9 մլն դոլար։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55