Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի դասարաններից մեկն այսուհետ կկրի ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անունը:
«Հայ ժողովուրդը գիտի լինելու և գոյատևելու բանաձևը». նման վերտառությամբ պաստառը փակցված էր հերոսի անունը կրող դասարանում, իսկ անկյուններից մեկում խնամքով շարված էին Սասունի պատվոգրերը, լուսանկարները և մրցանակները: 26-ամյա հերոսը սիրում էր զբաղվել սպորտով, Մուայթայի ֆեդերացիայի անդամ էր, ուներ բազում մրցանակներ:
Դասասենյակի բացմանը եկել էին մասնակցելու հերոսի ծնողները, հարսնացուն, ծառայակից ընկերները: Ներկա էին նաև մեկ այլ հերոս զինվոր Ադամ Սահակյանի հայրը և եղբայրը:
Դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանի խոսքով՝ այս պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իսկապես ճիշտ սերունդ է դաստիարակվում:
«Սասունը, իր քույրը եղել են մեր դպրոցի շրջանավարտները: Սասունն ավարտելուց հետո շատ էր լինում դպրոցում: Այս դասասենյակի բացումը դպրոցի երեխաների համար շատ դաստիարակչական նշանակություն ունի և ընդհանրապես մեզ համար է կարևոր, ինչու չէ, ծնողների համար էլ մի փոքր սփոփանք է: Պետք է հիշենք մեր հերոսներին, իրենց արարքը և արժանի ներկայացնենք դա: Այս տղաները ապացուցեցին, որ բոլոր ժամանակներում հայը ծնում է հերոս, նրանք էլ մյուսներից չեն առանձնացել: Նրանք իրենց հայրենիքը, տունը պաշտպանելու համար միշտ պատրաստ կանգնած են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը:
Բացման արարողությունից հետո դպրոցի դահլիճում անցկացվեց միջոցառում, որի ընթացքում աշակերտները ներկայացրին հերոսի անցած ուղին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47