Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին իտալական հեռուստատեսության հարցազրույցում արտահայտած մտքերի համար։
«Մեր երկիրը թույլ է տալիս ազատ կարծիքներ արտահայտել, անգամ եթե դրանք ակնհայտ սուտ ու սխալ են։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ասաց նախարար Լավրովը, սխալ է։ Իսկ ինչ վերաբերում է Հիտլերին հիշատակելուն եւ այն փաստին, որ Հիտլերը հրեա էր, ապա դա իսկապես անվայել է»,- երկուշաբթի ասել է նա մամուլի ասուլիսում
Մայիսի 1-ին Mediaset հեռուստակորպորացիայի «Rete-4» ալիքի եթերում Լավրովը ներկայացրել էր ՌԴ-ի հիմնական դիրքորոշումները Ուկրաինայի իրադարձությունների մասին՝ նշելով, որ ուկրաինական կողմը ԱՄՆ-ի աջակցությամբ, «որը միանձնյա ջանում է լուծել բոլոր հարցերը», չի ցանկանում շարունակել բանակցությունները, ինչպես նաեւ նշել է անարժանահավատ տեղեկությունների մասին, որոնք տարածում են արեւմտյան ԶԼՄ-ները, եւ բացատրել է Ռուսաստանի ղեկավարության մի շարք որոշումները։
Իտալիայում մեծ արձագանք է առաջացրել նախարարի այն արտահայտությունը, որ իր համար «տարօրինակ էր տեսնել», թե ինչպես է Հռոմը «նրանց առաջին շարքերում, որոնք ոչ միայն պարզապես հակառուսական պատժամիջոցներ են ընդունում, այլեւ ամեն կերպ նոր նախաձեռնություններ են առաջադրում», ինչպես նաեւ վրդովմունք են առաջացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ադոլֆ Հիտլերի հրեական արմատներ ունենալու եւ հակասեմականության մասին արտահայտությունները։ Հռոմի հրեական համայնքը սուր քննադատության է ենթարկել նրան այս մտքերի համար։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02