Էստոնիայի խորհրդարանը՝ Ռիիգիկոգուն, մերժել է Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրի տակ ստորագրությունը հետ կանչելու երկրի կառավարության նախաձեռնությունը։ Երեքշաբթի օրը, մայիսի 3-ին, այս օրինագծին դեմ է քվեարկել 101 պատգամավորներից 53-ը, կողմ՝ 28-ը, հայտնում է DW-ն։ Էստոնիայի ընդդիմադիր Պահպանողական ժողովրդական կուսակցության խմբակցությունն առաջարկել է միակողմանիորեն խզել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային պայմանագիրը։ Փաստաթղթի նախագծի բացատրական գրության մեջ ասվում է. «2014 թվականի փետրվարի 18-ին ստորագրված սահմանային պայմանագիրը օրինականացնում է Ռուսաստանի Դաշնության կողմից Էստոնիայի Հանրապետության տարածքների շարունակական օկուպացումը, եւ այդ տարածքները տալիս է առանց հանձնված տարածքների համար Էստոնիային որեւէ փոխհատուցում տալու»: Օրինագծում նշվում էր նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունը «ապօրինի տիրապետում է Էստոնիայի Հանրապետության տարածքի մոտավորապես 5,2 տոկոսին»։ Դրանք Պսկովի եւ Լենինգրադի մարզերի տարածքներ են, որոնք մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը պատկանել են Էստոնիային՝ 1920 թվականի Տարտուի խաղաղության պայմանագրի հիման վրա, որը Ռուսաստանի Դաշնությունը համարում է իրավական ուժ չունեցող պատմական փաստաթուղթ։ Ներկայումս Էստոնիան եւ Ռուսաստանը դեռեւս իրավաբանորեն ձեւակերպված օրինական սահման չունեն։ 2005 թվականի մայիսին, ավելի քան 10 տարվա բանակցություններից հետո, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նրա այն ժամանակվա Էստոնիայի գործընկեր Ուրմաս Պաետը Մոսկվայում ստորագրել են սահմանային նոր պայմանագիր։ Նույն թվականին Էստոնիայի խորհրդարանը վավերացրել է այն՝ նախաբանին ավելացնելով Տարտուի խաղաղության պայմանագրի արդյունավետության մասին հատվածը եւ նշելով, որ սահմանը մասամբ փոխվել է։ Ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունը հետ է վերցրել իր ստորագրությունը եւ չի վավերացրել պայմանագիրը։ 2014 թվականի փետրվարին Լավրովը եւ Պաետը Մոսկվայում ստորագրել են եւս մեկ սահմանային պայմանագիր։ Դրա տեքստում ներառվել է երկու առաջարկ՝ փաստաթուղթը կարգավորում է միայն պետական սահմանին վերաբերող հարցեր, եւ տարածքային փոխադարձ պահանջներ չկան։ Այս պայմանագիրը առայժմ վավերացված չէ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02