Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ԵՄ-ին կոչ է արել արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս հրաժարվել միաձայնության պահանջից, գրում է FT-ն։
Եվրախորհրդարանում իր ելույթում Դրագին ասել է, որ ԵՄ-ն պետք է բարելավի որոշումներ կայացնելու իր կարողությունը՝ արդյունավետորեն արձագանքելու Ռուսաստանի կողմից առաջադրված մարտահրավերին, որը, նրա խոսքով, ուղղակի հարձակում է ԵՄ ամենամեծ ձեռքբերման՝ մայրցամաքում խաղաղության ապահովման վրա
Նա նոր ԵՄ-ի իր տեսլականն անվանել է «պրագմատիկ ֆեդերալիզմի» ձեւ, որը կներառի համատեղ որոշումների կայացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, պաշտպանությունը եւ արտաքին քաղաքականությունը: «Եթե դրա համար պահանջվում է ԵՄ պայմանագրերի փոփոխման գործընթաց սկսել, մենք պետք է ընդունենք դա»,- ասել է Դրագին, փոխանցում է Bloomberg-ը։
Ըստ նրա՝ Եվրոպային անհրաժեշտ է խորացնել պաշտպանական ինտեգրումն ու համակարգումը։
Նրա խոսքով՝ թեեւ ԵՄ անդամ երկրների ընդհանուր պաշտպանական ծախսերը մոտ երեք անգամ գերազանցում են Ռուսաստանի ծախսերին, ԵՄ-ում, ընդհանուր առմամբ, շահագործվում է 146 պաշտպանական համակարգ, ինչը դժվարացնում է համակարգումը: ԱՄՆ-ը, ընդհակառակը, շահագործում է սպառազինության ընդամենը 34 համակարգ։ Դրագին առաջարկել է ԵՄ-ին համաժողով անցկացնել՝ այս հարցը քննարկելու համար։
Դրագին կոչ է արել Եվրամիությանը միջոցներ ձեռնարկել էներգակիրների գների աճի ուղղությամբ՝ ասելով, որ անհրաժեշտ են «կառուցվածքային լուծումներ»: «Էներգիայի արժեքը հաջորդ Եվրոպական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինի: Մեզ անհրաժեշտ են վճռական եւ անհապաղ լուծումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն COVID-19 համավարակի հետեւանքները պետք է հարմարեցնի ուկրաինական ճգնաժամի հետեւանքներին եւ էներգակիրների գների աճին։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01