ԵՄ-ն պետք է մտածի պայմանագրի արմատական փոփոխության մասին, եթե նա լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի անդամակցությանը եւ «ռուսական գերիշխանությանը նրա ենթարկվելը» կանխելուն: Այս մասին Financial Times-ին ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի «ագրեսիվ պատերազմը» դարձել է «աշխարհառազմավարական պահ» Եվրոպայի համար, որը կպահանջի ավելի հիմնարար պատասխան, քան պատժամիջոցներն են, եւ Ուկրաինային տնտեսական ու ռազմական օգնությունը։ «Եկեք գործենք միասին եւ գործով ապացուցենք մեր խոսքերը»,- ասել է Շալենբերգը՝ զգուշացնելով, որ ԵՄ-ն այլեւս չի կարող իրեն թույլ տալ կիսամիջոցներ հարեւան պետությունների նկատմամբ։
«Վակուում չկա։ Դա կա՛մ մեր մոդելն է, կա՛մ ուրիշինը»,- ասել է նա՝ նկատի ունենալով ԵՄ-ին սահմանակից երկրների, օրինակ, Ուկրաինայի եւ Մոլդովայի ապագան:
Կոչ անելով վերաիմաստավորել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ Շալենբերգն ասել է, որ դաշինքը պետք է դիտարկի հարեւան պետություններին «ընդհանուր շուկայի մասեր» եւ ԵՄ առանձին հաստատություններ ու ծրագրեր արագ մուտքի հնարավորությունը՝ որպես անցումային գործընթաց դեպի լիիրավ անդամակցություն, ներառյալ մասնակցությունը պաշտոնական որոշումների կայացմանը։
Անցյալ շաբաթ Շալենբերգը քննադատության էր ենթարկվել ԵՄ քաղաքական գործիչների կողմից այն հայտարարությունների համար, որ Ուկրաինան պետք է կանգնի ԵՄ անդամության ներկայիս թեկնածուների հերթում, եւ որ նրա անդամակցությունը քիչ հավանական է առաջիկա տարիներին:
Նա նշել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, սակայն ընդգծել է, որ արեւմտյան Բալկանների երկրների՝ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի, ինչպես նաեւ Մոլդովայի անդամակցության ձգտումը պետք է դիտարկվի որպես Ուկրաինայի առաջնահերթություն։
Շալենբերգը Բրյուսելին կոչ է արել «չտարվել նոր պետությունների անդամակցության թվերով, օրենքներով եւ մանրամասներով», փոխարենն ընդունել, որ նոր անդամների ընդունումը պետք է դիտարկել որպես անհրաժեշտություն Ռուսաստանի չարագործ ազդեցության դեմ պայքարելու համար: «Ընդլայնումը իրավական, բյուրոկրատական մոտեցում չէ, դա աշխարհառազմավարական գործիք է»։
Նրա խոսքով՝ իր հարեւանների հետ ստատուս-քվոյին ԵՄ-ի վերադարձի հնարավորությունը՝ անկախ ուկրաինական պատերազմի ելքից, սպառվել է։ «Արեւելյան գործընկերությունը, որը մենք մշակել ենք, չի աշխատում։ Դա այլեւս չկա»,- ասել է Շալենբերգը՝ անդրադառնալով նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ԵՄ պաշտոնական քաղաքականությանը։ «Մենք պետք է վերաիմաստավորենք ԵՄ-ի հարեւանության քաղաքականության ողջ հայեցակարգը»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02