Ոչ մի որակազրկում էլ մեր երկրին չի սպառնում: Այս մասինNEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով Նորայր Վարդանյանին մրցումների մասնակցելու իրավունքից ժամանակավորապես զրկելու մասին միջազգային ֆեդերացիայի հայտարարությունը:
Հայաստանի հավաքականը ներկայացրած Նորայր Վարդանյանի 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում հանձնած դոպինգ թեստը եղել է դրական՝ արգելված խթանիչի օգտագործում։
«Միջազգային կայքում չկա գրած, որ Հայատանին սպառնում է մեկ տարի որակազրկում, որակազրկման եզրին է կանգնած Հայաստանը:
Այն հին մարզիկները, «պառավ», ովքեր ցանկանում էին, փորձում էին նորից մասնակցել Օլիմպիական խաղերին, դիմում են ներկայացնում եւ բացվում են նրանց մեզի անալիզները: Ոչ արյան, այլ մեզի անալիզները: Օրինակ՝ Տիգրան Մարտիրոսյանի՝ Պեկին-2008-ի անալիզները բացեցին, պարզվեց կեղտոտ է: Բայց նրան չորակազրկեցին, ոչինչ չարեցին, նրան միայն զրկեցին մասնակցելու իրավունքից: Հետո թե ինչ ընթացք կլինի, պարզ չէ: Մեդալից էլ դեռ չեն զրկել, որովհհետեւ մեդալների ցուցակում նրա անունը կա. Տիգրան Մարտիրոսյան՝ 3-րդ տեղ: Հռիփսիմե Խուրշուդյանինն էլ բացեցին, դոպինգ գտան, պարզվեց դա էլ է կեղտոտ ու նորից զրկեցին մասնակցության իրավուքից: Հիմա էլ Նորիկ Վարդանյանինն է. ցանկանում էր ԱՄՆ-ից մասնակցել: Հայտավորված էր, դրա հաար էլ նրանն էլ էին բացել: Ումն էլ բացեն, բոլորն էլ նույն պատմության առաջ են կանգնելու:
Թիմի որակազրկման մասին խոսք չկա: Եթե լիներ, ապա 2013 թվականին Հայաստանի թիմից 8 մարզիկ ունեինք բռնված, ընդամենը 400 հազար դոլար տուգանվեցինք, դա վճարեցին Գագիկ Ծառուկյանն ու ֆեդերացիայի նախագահը, ու մենք մասնակցեցինք Ռիո-2016-ին: Բա ինչի չզրկվեց թիմը այդ ժամանակ:
Թիմին ոչ մի պարագայում էլ չեն որակազրկում: Թիմը մեկ տարով կարող է որակազրկվել միայն տուգանքները չմուծելու դեպքում մեկ տարվա ընթացքում: Եթե մեկ տարվա ընթացքում երեք դոպինգի համար նախատեսված 50 հազար դոլարը չես մուծում, մեկ տարով որակազրկում են: Հիմա մենք տուգանք չունենք մուծելու, քանի որ 2008-ի եւ 2012-ի համար մեզ ոչ ոք չի կարող տուգանել, որովհետեւ դեռեւս պարզ չէ, թե ինչ կկիրառվի դոպինգ բռնված մեր մարզիկների համար»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ հակադոպինգային կանոնադրությունը խախտելու համար մրցումների մասնակցելու իրավունքից ժամանակավորապես զրկված են նաեւ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը:
Լուսինե Շահբազյան
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47