Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի երկու պաշտպանների ներկայացրած բողոքը ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը։
«Դատարանը մերժեց պաշտպանների բողոքը և, միաժամանակ, մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այլ բան չէինք էլ ակնկալում դատարանից»,- ասաց պաշտպանը։
Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ նիստերի դահլիճից հեռացվել է Արայիկ Խանդոյանը, նրա հայտարարությունները դիտվել են որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, սակայն վճռի հրապարակման պահին Արայիկ Խանդոյանի ներկայությունը դատարանը չի ապահովել.
«Դատարանը խախտում է թույլ տվել՝ Խանդոյանի ներկայությունը վճռի հրապարակման պահին չապահովելով։ Արայիկ Խանդոյանը հանդես եկավ հետևյալ բովանդակությամբ հայտարարությամբ, թե ինքն այս կեղտը ոչ թե ավելով, այլ ցախավելով է մաքրելու, որ ինչ անում է իր ազգի համար է անում, ինչից հետո հեռացվեց դահլիճից։ Վճիռը և դատարանի քայլերը կբողոքարկենք։ Բացի դրանից՝,դատարանը վճիռը կայացրեց 10-15 րոպեի ընթացքում, ինչն էլ ենթադրում է, որ դատարանը նախապես գիտեր, թե ինչ վճիռ էր հրապարակելու»։
Աղբյուրը՝ tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47