ՕՊԵԿ+-ը որոշել է հավատարիմ մնալ արդյունահանման չափավոր ավելացմանը, նույնիսկ այն դեպքում, երբ Եվրոպայի առաջարկությամբ ռուսական նավթից հրաժարվելը սպառնում է համաշխարհային շուկան զրկել միլիոնավոր բարել հում նավթից, հայտնում է AP-ն: ՕՊԵԿ+ դաշինքը առցանց հանդիպման ժամանակ որոշել է հավատարիմ մնալ իր ճանապարհային քարտեզին՝ համաձայնելով հունիսին արդյունահանումը հասցնել օրական 432 000 բարելի: Նման զգուշավոր մոտեցումը կխորացնի համաշխարհային էներգետիկ ճգնաժամը, քանի որ նավթի եւ դրանից արտադրվող բենզինի, դիզելային վառելիքի եւ ավիավառելիքի գների հետագա աճ է սպասվում։ Այս բարձր գները կխորացնեն համաշխարհային ինֆլյացիան, հաղորդում է AP-ն: Rystad Energy-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ համաշխարհային շուկան վեց ամսվա ընթացքում կարող է մինչեւ 2 միլիոն բարել կորցնել, եթե ԵՄ 27 երկրներ հավանություն տան ռուսական նավթի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին։ ՕՊԵԿ-ը եվրոպացի պաշտոնյաներին հասկացրել է, որ նավթային կարտելը չի պատրաստվում ավելացնել արդյունահանումը ռուսական նավթի կորուստը փոխհատուցելու համար։ Նավթային կարտելի որոշ անդամներ այլեւս չեն կարողանում բավարարել իրենց քվոտաները։ Նավթի գներն այս տարի աճել են ավելի քան 40 տոկոսով։ Ավելի մեծ աճը զսպվում էր ԱՄՆ-ի եւ Միջազգային էներգետիկ գործակալության այլ անդամների կողմից, որոնք նավթը բաց են թողնում ռազմավարական պաշարներից, եւ COVID-19-ի արգելափակման ու Չինաստանում այլ սահմանափակումների պատճառով պահանջարկի նվազմամբ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02