Ըստ ռազմական փորձագետ, razminfo.am կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանի, Ադրբեջանը հիմա փորձում է իր հասարակության աչքում թուլացնել ՀՀ-ում սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ազդեցությունը: Խոսելով վերջերս Բաքվում տեղի ունեցած «Adex» ռազմական ցուցահանդեսի մասին և դրա շրջանակներում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված փաստաթղթերի մասին՝ նա նշեց, որ չնայած այդ ձևաչափի համագործակցությունները, պայմանագրերը վաղուցվա պայմանավորվածություններ են, սակայն Ադրբեջանն այն նույնպես օգտագործեց որպես քարոզչական միջոց տպավորություններ փոխելու համար:
«Ադրբեջանը հայկական զորահանդեսից հետո ամեն կերպ փորձում է ապացուցել, որ ինքն էլ է հզոր սպառազինություն առնում, այնպիսի սպառազինություն են ունենալու, որը չեզոքացնում է մեր ունեցածը և այլն և այլն. այդպիսի հայտարարություններն այս օրերին շատ արվեցին, մեծամասնությունը անհեթեթ էին: Հիմա իրենք փորձում են շտապ-շտապ ցույց տալ, որ ակտիվ, արագ քայլեր են ձեռնարկում, բայց այդ ամենը դեռ վաղուց է ծրագրված»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:
Խոսելով Բաքվում տեղի ունեցած ռազմական ցուցահանդեսի ժամանակ կնքված փաստաթղթերի մասին՝ նա ասաց, որ «օդ-օդ» և «ցամաք-օդ» տակտիկական հրթիռների արտադրության մասին փաստաթուղթը հուշագիր է, ոչ թե պայմանագիր, այն դեռևս մտադրությունների շրջանակում է, և «Աստված գիտի, թե երբ կիրագործվի»:
«Նաև կնքվել է պայմանագիր Ադրբեջանում ռուսական արտադրության ուղղաթիռների վերանորոգման կենտրոն բացելու մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն շատ կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ ունեն շատ մեծ ուղղաթիռային պարկ՝ խորհրդային և ռուսական արտադրության մեքենաների համար:
«Թեպետ այս պահին քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման մասին է խոսքը, բայց իրականում որևէ խոչընդոտ չկա, բացի ռուսական կողմի ցանկության բացակայությունից, որ նաև ինչ-որ ժամանակ հետո այնտեղ կարողանան նաև ռազմական ուղղաթիռներ վերանորոգել: Թե այդ կենտրոնը երբ կսարքվի, երբ կգործարկվի, այդ մասին խոսել դեռ վաղ է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:
Նա մատնանշեց, որ ռուսական աղբյուրները դեռ չեն մեկնաբանել Ադրբեջանի հետ կնքած իրենց պայմանագրերը:
«Մենք դրանց մասին գիտենք ադրբեջանական կողմի ասածներով. թե ինչքանով են դրանք օբյեկտիվ փոխանցում իրականությունը, դեռ հնարավոր չէ ասել»,-նշեց ռազմական փորձագետը:
Կարեն Վրթանեսյանը հավելեց, որ չի ցանկանում Ադրբեջանից եկող ռիսկերը նվազեցնել, ցույց տալ, որ Ադրբեջանը ոչինչ չի կարող։
«Այդպիսի նպատակ չունեմ: Պարզ է, որ իրենք էլ են աշխատում այդ ուղղությամբ, սակայն չեմ էլ ուզում գերագնահատել իրենց արածը, ինչպես իրենց քարոզչության տակ հայտնելով՝ մեր մամուլն է անում»,- ասաց նա:
Հարցին, արդյո՞ք Ռուսաստանը պահում է իր ասած բալանսավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ նորանոր պայմանագրեր կնքելով Ադրբեջանի հետ, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «Բալանսավորման հարցում շատ հնարավոր է, որ Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումները չհամընկնեն: Այն, ինչը Ռուսաստանի համար բալանսավորում է, Հայաստանի համար վնաս է: Երբ Ադրբեջանին սկսում է զենք վաճառել և այդ վաճառած զենքին համապատասխան մեզ ինչ-որ բան է տալիս, դեռ բալանսավորում չէ: Պարզ է, ավելի լավ է այդպես, քան ընդհանրապես ոչինչ չստանայինք, բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանը մեր թշնամին է, և դրա մասին նա ամենաբարձր մակարդակով է հայտարարում: Իսկ եթե Ռուսաստանը, որը պաշտոնապես մեր դաշնակիցն է և ռազմական մի շարք պայմանագրեր ունենք նրա հետ, շարունակում է օգնել մեր թշնամուն, այդ համատեքստում խոսել բալանսավորման մասին, այդքան էլ ճիշտ չէ: Այս համատեքստում Ռուսաստանը, բալանսավորում ասելով, խորամանկում է: Պետք է խոսել այն մասին, թե ինչու է Ռուսաստանը խախտում իր պարտավորվածությունները իր ռազմական դաշնակցի նկատմամբ»:
Tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47