Պարենայն ապրանքների համաշխարհային գներն ապրիլին փոքր-ինչ իջել են մի քանի ամսվա աճից եւ մարտին ռեկորդային մակարդակի հասնելուց հետո: Ինչպես նշված է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ)՝ մայիսի 6-ին հրապարակված հաղորդագրության մեջ, ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, կազմել է միջինը 158,5 կետ, ինչը 0,8 տոկոսով ցածր է, քան մարտին, երբ արձանագրվեց պատմական առավելագույնը։
Այնուամենայնիվ այդ ցուցանիշը գրեթե 30 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ, նշում է ՖԱՕ-ն: Նվազումը հնարավոր է դարձել ձեթերի եւ հացահատիկների գների ոչ մեծ նվազման շնորհիվ, որոնք մարտին առանձնապես աճեցին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին: «Ինդեքսի ոչ մեծ նվազումը երկար սպասված թեթեւացում է, առանձնապես եկամտի ցածր մակարդակով եւ պարենի դեֆիցիտով երկրների համար, բայց այնուամենայնիվ պարենի գները մոտ են մնում իրենց վերջին առավելագույններին: Դա արտացոլում է շուկայում պահպանվող լարվածությունը եւ սպառնալիք է ստեղծում գլոբալ պարենային անվտանգությանը բնակչության առավել խոցելի խավերի համար»,- ասել է ՖԱՕ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերո Կալլենը:
Պարենի գների աճի միտումն սկսվել է տակավին 2020 թվականին եւ շարունակվել գրեթե ամբողջ 2021 թվականին՝ ամռան ոչ մեծ ընդմիջմամբ: Այն բացատրվում էր համավարակի առավելակետից հետո պահանջարկի աճով եւ կրում էր առաջընթաց բնույթ: Բացի դրանից, այդ վերելքն սկսվել է գների սկզբնապես ցածր մակարդակից: Փետրվարից կտրուկ աճ է նկատվում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47