Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ընթանում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 6-ին Սան Պաուլոյում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Ցուցադրվեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձները՝ հասցեագրված Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդին և երիտասարդներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բրազիլիայի Հայ Եկեղեցու Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջիկյանը՝ շնորհակալութունհայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ իր այս տնօրինության և երիտասարդական քրիստոնեական առաքելությանն այդքան կարևորւոթյուն տալու համար, ինչպես նաև՝ Հայր Թովմային՝ ֆորումը կազմակերպելու համար
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը հանդես եկավ«ՀԵՀԵՄ–ն այսօր» թեմայով բանախոսությամբ, անդրադարձավ ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, ռազմավարական նպատակներին, տարածաշրջանային կառուցվածքին, հոգևոր–երիտասարդական ծրագրերին։
«World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկեցին աշխատարանները․ երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին իրենց համայնքում առկա խնդիրները և իրենք էլ առաջարկեցին դրանց լուծման ուղիները։ Բոլոր արձանագրությունները կմշակվեն և կներառվեն ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի մեջ։
Ֆորումն ավարտվեց տեղի Հայկական ակումբում ավելի ընդլայնված կազմով երիտասարդների հետ հանդիպումով։
Տեղում ընտրվեցին Բրազիլիայի Հայոց թեմի համար ՀԵՀԵՄ երիտասարդական խորհուրդ՝ բաղկացած 7երիտասարդներից, և 3– հոգանոց վերստուգիչ հանձնախումբ, որոնց հետ Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդն ու ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն առանձնազրույցներ ունեցան և քննարկեցին թեմի երիտասարդական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր։
Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված հայկական խաչեր և սրբապատկերներ։
Մայիսի 8-ին Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ)տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները։
10:08
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02