Չինաստանի իշխանությունները անվտանգության ոլորտում խաղաղ կհամագործակցեն Սողոմոնյան կղզիների հետ եւ չեն նախատեսում դրանով ճնշում բանեցնել այլ երկրների վրա։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Չինաստանը կփոխգործակցի Սողոմոնյան կղզիների հետ անվտանգության ոլորտում՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, այդ համագործակցությունը չի անդրադառնա այլ երկրների վրա եւ մանավանդ ուղղված չի լինի նրանց դեմ»,- նշվել է ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում՝ անցած շաբաթ Խաղաղ օվկիանոսի հարավային մասի իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ, որին մասնակցում էին Չինաստանի եւ Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Ինչպես ընդգծվել է հաղորդագրությունում, Սողոմոնյան կղզիների հետ Պեկինի շփումների ամրապնդումը չի հանգեցնի տարածաշրջանի պետությունների հետ անհամաձայնությունների ուժեղացմանը։ Ընդհակառակը, այն «կնպաստի խաղաղության եւ կայունության պահպանմանը»։ «Չինաստանը կողմնակալ որեւէ շահ չի հետապնդում եւ չի ձգտում [ընդլայնել] ազդեցության ոլորտը »,- նշվել է հաղորդագրությունում։ Ապրիլի վերջին Սպիտակ տունը նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները կարձագանքի, եթե Չինաստանը, Սողոմոնյան կղզիների հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրին համապատասխան, այդ երկրի տարածքում տեղակայի չինական ռազմական օբյեկտներ։ Ապրիլի 25-ին արշիպելագ էր այցելել ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում էին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների գործերով համակարգող Կուրտ Քեմպբելը, Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի գործերով պետքարտուղարի օգնական Դենիել Քրիտենբրինկը, Պենտագոնի եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02