Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի, Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմական համագործակցության ծրագրավորման և իրականացման վարչության պետ, գնդապետ Սոկրատիս Սերվեսի, Կիպրոսի ազգային գվարդիայի ռազմավարության և քաղաքականության վարչության պետ, գնդապետ Լուկաս Հաջիկոնստանտինոսի գլխավորած պատվիրակությունները: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և եռակողմ ձևաչափերով իրականացվող ռազմական համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկվել համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում, ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ջանքերի անհրաժեշտությունը: Խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել են 2022թ. Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլանը (Հայաստանի և Կիպրոսի երկկողմ ռազմական համագործակցության 2022թ. ծրագիրը ստորագրվել է 2021թ. հոկտեմբեր ամսին): Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում են մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք ներառում են մարտական պատրաստության միջոցառումներ հատուկ նշանակության ուժերի, խաղաղապահության, ռազմական բժշկության, ինժեներական և այլ ոլորտներում, փորձի փոխանակում տարբեր մասնագիտական ուղղություններով, տեղեկատվության փոխանակում և ռազմական խորհրդակցություններ:
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02