«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի ամբիոնից 2014-ի մարտի 24-ին այն ժամանակ դեռ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «արագաչափերի ընկերության հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ասում եք` ո՞ւր են գնում գումարները. ո՞ւր են գնում, Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում: Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր՝ որպես սրա-նրա բիզնեսների մեջ «փայ մտնող», հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ «փայ է մտնում»….»։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արագաչափ-տեսախցիկներից ու այն կոնկրետ մի մարդու բիզնեսը համարելու մասին խոսում էր միշտ՝ թե՛ որպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր, թե՛ որպես «Ելք» խմբակցության ղեկավար, թե՛ 2018-ին՝ Գյումրիից Երեւան քայելելու ժամանակ: 2018-ի ապրիլյան քայլերթի օրերին, երբ Փաշինյանը յուր թիմի հետ Գյումրիից Երեւան էր քայլում, հերթական անգամ էր ակնարկում, որ տեսախցիկների «բիզնեսն» Ալեքսանդր Սարգսյանինն է:«Նամակ ստացա այսօր, Կարծեցի՝ կանչում են ճաշի, Բացեցի, ախորժակս փակվեց, Վճարի՛ր 5000. Սաշիկ»,- «Արութին Զիմզիմովին սրտառուչ բարեւներ հղելով»՝ ասում էր Փաշինյանը: Մի քանի օր անց նա «անտիսաշիկ 2» ակցիան էր իրականացնում՝ արագաչափի վրա ՔՊ կուսակցության լոգոն փակցնելով:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019-ի հունվարի 23-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարում է. «Տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռեւս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը եւ որեւէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, եւ այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»: Այսպիսիով, Փաշինյանի եւս մեկ «փաստ», պարզվում է, լկտի սուտ է: Նրան հերքողը սեփական թիմակիցն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56