Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի գնաճ է արձանագրվել: Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրը 690 հազար 550 դրամից թանկացել է՝ դառնալով 715 հազար 600 դրամ կամ 1555 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը 25 հազար 50 դրամով բարձրացել է: Ի դեպ, Կենտրոնում բնակարանները թանկացել են՝ 2021 թվականից սկսած:
Զուգահեռ բնակարանների գները բարձրացան նաեւ մյուս վարչական շրջաններում, հատկապես՝ Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Մասնագետների խոսքով՝ պատճառը նշված թաղամասերում կառուցվող նորակառույցներն են: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 11 հազար 550 դրամով. եթե փետրվարին այն արժեցել է 360 հազար 500 դրամ, ապա մարտին դարձել է 372 հազար 50 դրամ: Այս վարչական շրջանում մի քանի նորակառույց շենք դեռ կառուցման փուլում են գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 316 հազար 100 դրամ, իսկ մարտին՝ 323 հազար դրամ: Սրան զուգահեռ նկատենք, որ բնակարանաշինությունը ակտիվ սկսել է զարգանալ Երեւանին մոտ գտնվող Արմավիրի, Կոտայքի մարզերում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01