Հրապարակ» թերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ին, երբ իրավիճակը երկրում պայթյունավտանգ էր, Գարեգին Բ-ն այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, սակայն նա դուռը չի բացել կաթողիկոսի առաջ` ասելով, որ կաթողիկոսը եթե ասելիք ունի, պետք է ասի Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե իրեն:
Դրանից անցել է 14 տարի, այս ընթացքում կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը երբեւէ չեն հանդիպել: Նրանց անդրանիկ հանդիպումը կայացել է փետրվարի երկրորդ կեսին: Կաթողիկոսը, ի զարմանս իր շրջապատի, չի մերժել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանդիպման առաջարկը: Մեզ պատմեցին, որ հանդիպել են Երեւանում: Բնականաբար, տարբեր հարցեր են քննարկել, սակայն մեր աղբյուրը նշում է, որ գլխավոր հարցը եղել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի հուշարձանի կառուցման հարցը:
Տեր-Պետրոսյանը հորդորել է Գարեգին Բ-ին՝ մերժել նման հուշարձան կանգնեցնելու առաջարկը: Եվ այդ հանդիպումից մի քանի օր անց` փետրվարի 23-ին, Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ, պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»։
Հոգեւոր խորհուրդն էլ հենց հաջորդ օրը նման որոշում կայացրեց` հարգելով առաջին նախագահի հորդորը: Այս հանդիպման մասին մենք հետաքրքրվեցինք Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանից։ Նա պատասխանեց. «Առանց մեկնաբանության»: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանն էլ չհերքեց մեր լուրը՝ նշելով, որ հետո այդ մասին կխոսի, սակայն անհետացավ: Միայն հասկանալի չէ, թե ինչու են խուսափում հրապարակայնացնել հանդիպման փաստը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56