Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով կառավարության գործունեությանը, նշեց, որ ինչքան էլ նախորդ կառավարությունները փորձել են ինչ-որ բան անել, այնուամենայնիվ չեն կարողացել այն տեմպով աշխատել, որ կուտակվող խնդիրները շատ ավելի մեծ արագությամբ չկուտակվեն:
Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ այսօր ունենք մի իրավիճակ, որ այնքան բազմաբնույթ են չլուծված խնդիրները, որոնք արագ կուտակվում են, ուստի դրան համապատասխան փոփոխություններ են անհրաժեշտ թե հարաբերությունների մեջ, թե խաղի կանոնները փոխելու առումով, ինչպես նաև անձանց, որոնք պատրաստ են տեսնել խնդիրները և ձեռնամուխ լինել դրանց լուծմանը:
«Այդ առումով դուք տեսնում եք աշխույժ փոփոխությունների պրոցես, որ տեղի է ունենում կառավարությունում: Մենք դա ողջունում ենք: Նոր վարչապետը բավականին լուրջ, ոչ մի տաբուներով չկաշկանդված լրջագույն փոփոխությունների գործընթաց է սկսել: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործընթացը հախուռն բնույթ չկրի, լինի ուղղորդված, հստակ տրամաբանված, նպատակային, բոլոր խնդիրները արձանագրվելով՝ հստակ ալգորիթմով դրանք լուծում ստանան: Վարչապետը հենց այդ ուղղությամբ էլ աշխատանքները տանում է»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե ինչը ստիպեց իշխանություններին գնալ կտրուկ փոփոխությունների՝ մի քանի ամսից տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները, թե գիտակցումը՝ ինչպես վարչապետն է նշել՝ երկիրը չափազանց ծանր վիճակում է, պատգամավորը պատասխանեց. «Պարզ չէ՞, ինչը ստիպեց: Ստիպեց այն, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէր: Մենք ունենք լրջագույն մարտահրավերներ, որոնք այսօր համապատասխան քայլերով չեն հաղթահարվում: Կուտակվել են խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում: Վարչապետը հրաժարական տալով նույն բանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի դուռ բացվի փոփոխությունների համար»:
Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ եկել է վարչապետ, ով հստակ սահմանել է ելակետը ինչպիսին պետք է լինի՝ հայտարարելով, որ տնտեսությունը գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47