Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում, շրջանի համայնքապետների և խոշոր հողամշակների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վարչապետը հադրութցիների հետ շարունակել է նախօրեին Մարտակերտում ծավալած՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցերի քննարկումը:
Նա, մասնավորապես, անդրադարձել է շրջանում առկա գյուղատնտեսական ներուժին, ստացված արդյունքներին և չիրացված մեծ հնարավորություններին: Գործադիրի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է հայեցակարգի նախնական դրույթները և նշել, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո դրանք կյանքի կոչելու համար կառավարության կողմից զգալի չափով ֆինանսական նոր միջոցներ կհատկացվեն:
«Կառավարությունը գերադասում է տնտեսության իրական աճի արդյունքում գոյացած միջոցների մի զգալի մասն ուղղել գյուղատնտեսության զարգացմանը՝ սոցիալական նոր ծրագրերի փոխարեն: Դա մեզ հնարավորություն է տալու հանրապետությունում արտադրել մրցունակ ու էժան գյուղմթերք, որն էլ հեռանկարում ընդհանուր քաղաքականության մեջ իր բարերար ազդեցությունն է թողնելու նաև սոցիալական խնդիրների մեղմացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հայեցակարգի առանձին դրույթների վերաբերյալ ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն, ով հորդորել է Հադրութի հողօգտագործողներին ակտիվորեն ներգրավվել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք դասընթացներին:
Նախարարի խոսքով՝ Արցախում առաջին անգամ կազմակերպվող այդ դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալու ունենալ մասնագիտական գիտելիքներ՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, և ստանալ պետական համապատասխան աջակցություն:
Հանդիպման վերջում ներկաների միջև մտքերի փոխանակում է տեղի ունեցել բարձրացված հարցերի շուրջ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02