ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնական այցը Եգիպտոս շարունակվում է: Այսօր Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ: Հանդիպման ընթացքում քննարակվել են անդրազգային հանցավորության, հատկապես կոռուպցիայի, փողերի լվացման, ակտիվների վերարդարձման ոլորտներում ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀ վարչական վերահսկողության ծառայության միջև համագործակցության ծավալման խնդիրները: Դրանց շուրջ կողմերը փոխադարձ հետաքրքրություն էին արտահայտել 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի շրջանակում կայացած իրենց առաջին հանդիպման ընթացքում: Արթուր Դավթյանը նշանակալի է համարել այն իրողությունը, որ իր այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Եգիպտոսը հանդիսանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի ընթացիկ տարվա նախագահությունն ստանձնած երկիր: Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայությունը, որի ղեկավար Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին նախագահում էր նախորդ տարի կայացած վերոնշյալ համաժողովի հերթական նստաշրջանը, լրջագույն դերակատարում ունի այդ երկրի իրավապահ համակարգում և հատկապես հակակոռուպցիոն պայքարում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ կողմերն նշված ոլորտում կկարողանան ձևավորել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխադարձ աջակցության կայուն կառուցակարգեր: Նա շեշտել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, այդ համատեքստում Հայաստանից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը ներկայում հանդիսանում է ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Այդ նպատակով ՀՀ դատախազությունն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը, որտեղ Եգիպտոսի հետ գործակցությունը կարևոր քայլ է արաբական մեծ աշխարհի հետ իրավական ոլորտում հարաբերությունները նոր որակի բերելու ճանապարհին: Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին վերահաստատել է երկու երկրների համար առաջնային համարվող հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով ՀՀ դատախազության հետ հետագա համագործակցության խորացման հարցում իր ղեկավարած կառույցի շահագրգռությունը: Այս առումով նա ընդգծել է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև գործացկության իրավական բազայի ամրապնդմանն ուղղված քայլերը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56