«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և ժողովրդավարությունից ակնհայտ հետընթացը անհանգստացնում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Դիվանագիտական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչները նախօրեին փակ հանդիպում են անցկացրել` քննարկելու Հայաստանում ընդդիմության հավաքների ժամանակ կիրառված անհամաչափ ուժի դեպքերն ու մասսայական ձերբակալությունները: Բանն այն է, որ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներից բերման ենթարկվածների օրական թիվն արդեն գերազանցում է 400-ը, իսկ վերջին երկու շաբաթում ռեկորդային թվով վարչական ձերբակալություններ են արձանագրվել, ինչը խիստ մտահոգում է դեսպաններին: Մեր տեղեկություններով, առանձին քննարկում է եղել ոստիկանության ծառայողների կողմից առանց հիմքի ֆիզիկական ուժ կիրառելու ու բերման ենթարկելու հաճախակիացած դեպքերի մասին, երբ ոստիկանը, պաշտոնական հավելավճարի խոստմամբ, իրեն պատժիչ ուժ է ներկայացրել: Եվրոպական դեսպանների քննարկման առանցքը նաև կալանավորված քաղբանտարկյալներն են եղել: Խոսքը վերաբերում է Ավետիք Չալաբյանին, Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին, Արմեն Գրիգորյանին: Քննարկման ժամանակ հատուկ շեշտվել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի գործոնը, որին իշխանությունները երկու ամսով կալանավորել են Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն իրավաբանական հանրույթի կողմից դատավարական սխալ է համարվում: Ի դեպ, մենք արդեն տեղեկացրել ենք, որ Չալաբյանի կալանավորումը, մեղմ ասած, լուրջ մտահոգություններ է առաջացրել միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններում: Մեր տեղեկություններով, դեսպանները մտադիր են առանձնահատուկ մոնիթորինգի ենթարկել այս ողջ գործընթացը, քանի որ փաշինյանական ռեժիմը հատել է բռնաճնշումների բոլոր սահմանները, եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես կան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56