Այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել ԼՂՀ ՊԲ զինծառայող, ինչպես նաև ՊԲ մեքենա է վնասվել: 2 օր է` շփման գծում լարված իրավիճակ է: Հակառակորդը օրեցօր ավելի է ակտիվանում: Այս մասին Slaq.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:
Լարված իրավիճակի հետ կապված ՊՆ խոսնակը ասաց.
«Չեմ շտապի գնահատականներ տալ, Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը, ըստ էության, օպերատիվ տեղեկատվություն է տալիս իրավիճակի հետ կապված, ուղղակի պետք է հետևել իրավիճակին»:
Վերջին 2 օրերին լարվածություն է նկատվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. Ինչի՞ հետ է դա կապված:
«Չեմ կարող ասել, չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչի հետևանքով է լարվածությունը: Ես միայն հետևում եմ Պաշտպանության բանակի լրատվությանը և հորդորում եմ բոլորին` հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,-ասաց նա:
Այն հարցին, թե արդյոք սահմանամերձ գյուղերում խուճապ կա, Արծրուն Հովհաննիսյանը ասաց.
«Այդ բառը ընդհանրապես ձեր լեքսիկոնից հանեք, ի՞նչ է նշանակում խուճապ: Խուճապ ընդհնարապես չկա»:
Խոսելով ադրբեջանական զոհերի մասին ՊՆ խոսնակը նշեց, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս: Տվյալ լուրը իրականությանը չի համապատասխանում և ԼՂՀ ՊՆ-ն արդեն հերքում է տվել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրույթուն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր.
Տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով:
Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում:
Լուիզա Ավագյան
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47