«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, որ մեր երկրում արդարադատությունը աբսուրդի ժանրի է հասնում եւ իրավապահների ոչ օբյեկտիվ գործելաոճը բացառապես քաղաքական պատվերի շրջանակներում է, ակնհայտ է՝ հատկապես վերջին օրերին հարուցված քրեական գործերով: Ինչպես հայտնի է, կալանավորվել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Այսինքն, ԶՈւ շտաբի նախկին պետի որդին կալանավորված է:
Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը փորձում է երկրում արդարություն ու կարգ ու կանոն հաստատել, սակայն, երբ համադրում ես նմանօրինակ այլ դեպքերի հետ, ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը աչք է փակում քաղաքական իշխանության ներկայացուցիչների հարազատների կատարած ենթադրյալ հանցագործությունների վրա, իսկ ահա բարիկադից այն կողմ գտնվողներին ուղարկում բանտ:
Խոսենք փաստերով. Իգոր Խաչատուրովը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության փորձի և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք պահել, կրելու մեջ, շուրջ երեք ամիս ձևական հետախուզման մեջ մնալուց հետո ստորագրությամբ ազատության մեջ է: Ու սա միակ դեպքը չէ:
ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, օրերս մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: Նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Սակայն պատգամավորի որդին եւս ազատության մեջ է:
Ահա հենց այս փաստերն էլ ապացույց են այն բանի, որ իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով, ինչի արդյունքում տուժում է արդարադատությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56