Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում՝ անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին։ Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, համաձայն որի՝ եկող տարի, թերեւս` տարեվերջին, սպասվում են խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։
«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,- ասված է նախագծում։
Հիմնավորումը սա է․ «Արցախի ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր եւ չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում»։ Կիսանախագահական համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ:
Նախագահը, հանդիսանալով Արցախի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ ԱԽ նախագահը: Գործող սահմանադրությամբ՝ գործադիրի ղեկավարը նախագահն է:
Կառավարությունը նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող կոլեգիալ մարմինն է։ Իսկ կառավարությունը կազմված է պետնախարարից, նախարարներից, որոնց նշանակում եւ ազատում է նախագահը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01