Գերբնական ուժ, բարություն և ազնվություն. ահա այսպիսի որակներ են բնորոշ աշխարհի տարբեր սուպերհերոսներին, իսկ հայկական առաջին կոմիքսի հիման վրա նկարահանված «Վիշապ» ֆիլմի շնորհիվ դեռահասները և երեխաներն այլևս հայ սուպերհերոս ունեն: Ֆիլմը մայիսի 19-ին բարձրացավ մեծ էկրաններ ու այսուհետ հասանելի է Երևանի բոլոր կինոթատրոններում: Երեխաների համար ֆիլմը սիրելի կարող է դառնալ նաև նրանով, որ բոլոր գործողությունները կատարվում են Երևանի ծանոթ ու հարազատ միջավայրում:

Հայ սուպերհերոսի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը Արման Սարգսյանն է, բեմադրող ռեժիորը Գրիգոր Գասպարյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը: Դերասանական կազմը հանդիսատեսին ընդհանուր առմամբ ծանոթ է, բայց գլխավոր հերոսի ու երիտասարդ դերակատաների համար ֆիլմը դեբյուտային է: Ֆիլմի բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի խոսքով՝ այս ձևով փորձել են լսարանին նոր դեմքերի հետ ծանոթացնել:
«Դժվար էր, սակայն նաև շատ հետաքրքիր էր նրանց հետ աշխատելը: Կարծում եմ, որ շատ լավ ճանապարհ է բացվում նրանց համար, իսկ լսարանն էլ նոր դեմքեր կտեսնի, թեպետ ֆիլմում կան նաև շատ հայտնի և փորձառու դերասաններ»:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ ժանրային առումով իսկապես բարդ էր:
«Ֆիլմի մտահղացումը ստեղծվեց Ռուբեն Ջաղինյանի մոտ, որից հետո այն դժվար ճանապարհ անցավ, իսկ այսօր մենք արդեն ունենք պրեմիերա: Կարծում եմ՝ այն սիրվելու է երեխաների, պատանիների, երիտասարդների կողմից, քանի որ սա առաջին հայկական ֆիլմն է նման ձեւաչափում»,- ասաց Միտոյանը։

«Առաջին փորձս էր ֆիլմում նկարահանվելու, ու այդ առումով բարդ էր: Առաջարկը ստացել եմ հենց ռեժիսորից: Նախկինում տվյալ կոմիքսին ծանոթ չէի, բայց ծանոթանալուց հետո լավ տպավորություն ստացա, եւ հիմա, երբ նայում եմ այն ու համեմատում ֆիլմի հետ, կարծում եմ՝ ստացվել է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վիշապին մարմնավորող Տիգրան Վարդանյանը:

«Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում:
Ներկայացնում ենք «Վիշապ» ֆիլմի պրեմիերայի հյուրերին և հետաքրքիր դրվագները՝ լուսանկարներով.






Արմինե Բրսոյան
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55