Երեւանում անցկացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համահայկական գիտական համաժողովը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մատենադարանում: Համաժողովը կազմակերպել է ՙԵրիտասարդ կենսաμանների ասոցիացիա՚ ՀԿ-ն` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող
դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի, ինչպես նաեւ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:
Համաժողովի μացմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն
Մկրտչյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ ԳիտՊետԿոմի նախագահ Սամվել Հարությունյանը: Ողջունելով համաժողովի
մասնակիցներին` ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է ամրացնի գիտություն-կրթություն կապը եւ դուրս բերի երկիրը միջազգային համագործակցության մեծ դաշտ: Նրա խոսքով` երկրի առջեւ ծառացած մարտահրավերները բավականին շատ են: ՙՄենք պարտավոր ենք Հայաստանում
ձեւավորել միջավայր, արտադրանք, որն արդյունք կտա: Մեր
անկախության արշալույսին, երբ համաժողովրդական կամքով ձեւավորեցինք մեր անկախության հռչակագիրը, հստակ նշեցինք, որ մենք չենք պատկերացնում մեր հանրապետությունը` իμրեւ սպասարկող երկիր՚,- նշել է ԿԳ նա-
խարարը` կարեւորելով նաեւ երիտասարդների համար մոտիվացիոն դաշտի ձեւավորումը: ՙՄենք արդեն առաջին լուրջ արդյունքն ունենք. Հայաստանը մտել է ՙՀորիզոն-2020՚ ծրագրի շրջանակների մեջ` հսկայական ֆինանսավորմամբ: Ունենալով պետության աջակցությունը` մեզ մնում է առաջիկայում հստակեցնել մեր զարգացման ուղղությունները, հստակեցնել գիտության այն ճյուղերը, որտեղ կարող ենք արդյունք տալ՚,- ասել է Լ. Մկրտչյանը: Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր ելույթը սկսել է Հայաստանի Անկախության 25-ամյակի շնորհավորական խոսքով, այնուհետեւ անդրադարձ
կատարել համաժողովից սպասվող ակնկալիքներին: Ռ. Վարդանյանի խոսքով` գիտության բնագավառում վաղուց արդեն ժամանակն է առավել ամμիցիոզ լինել` ձերբազատվելով այն մտքից, թե իբր մենք ընդունակ չենք մեծ գործերի:
Հավելենք, որ երիտասարդ հայ գիտնականներին աջակցելու
նպատակով համաժողովը նպատակ ունի գիտական քննարկումների արդյունքում հիմնել համաշխարհային ճանաչում ունեցող հայ գիտնականներից կազմված կառույց, որն իր գործունեությունը կուղղի հայ գիտական դպրոցներում գիտական մտքի ներդրման գործին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55