Աշխարհը դաժան մարտահրավերների է բախվում՝ կորոնավիրուսի, Ուկրաինայում պատերազմի եւ կապիկների ջրծաղկի հետ կապված, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը Ժնեւում իր ելույթի ժամանակ, որտեղ ՄԱԿ-ի առողջապահական գործակալության փորձագետները քննարկել են ջրծաղիկի բռնկումն Աֆրիկայի սահմաններից դուրս 15 երկրում: «Մենք հիվանդությունների, երաշտի, սովի եւ պատերազմի դաժան զուգամետության ենք բախվում, որոնք սնվում են կլիմայի փոփոխությամբ, անհավասարությամբ եւ աշխարհաքաղաքական մրցակցությամբ»,- հավելել է ԱՀԿ ղեկավարը: Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Իսրայելում հաստատվել է հիվանդության ավելի քան 80 դեպք: Սակայն, ինչպես պնդում են մասնագետները, լայն հանրության համար ռիսկը ցածր է: Կապիկներին ջրծաղիկը վիրուս է, որն առավել տարածված է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում եւ մարդկանց շրջանում հեշտությամբ տարածվելու միտում չունի: Հիվանդությունը սովորաբար թեթեւ ընթացք է ունենում: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ վիրուսով վարակված մարդկանց մեծ մասն առողջանում է մի քանի շաբաթվա ընթացքում: Այս հիվանդության բռնկումը զարմացրել է գիտնականներին, եւ բրիտանական առողջապահական համակարգի ներկայացուցիրները նոր առաջարկություններ են ներկայացրել, որոնցում նշվում է, որ բարձր ռիսկային խմբի անձանց հետո շփում ունեցածները պետք է ինքնամեկուսացվեն երեք շաբաթով: Բելգիան դարձել է առաջին երկիրը, որը ուրբաթ եռշաբաթյա կարանտին է հայտարարել վարակվածների համար, փոխանցում է BBC-ն։ ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հետաքննվում է կապիկների ջրծաղկի եւս մի քանի դեպք՝ չնշելով համապատասխան երկրների անունները, եւ նախազգուշացրել էր, որ հավանական է, որ նոր դեպքեր կգրանցվեն: Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը 20 դեպք է գրանցել, եւ դրա գլխավոր բժշկական խորհրդատու դոկտոր Սյուզան Հոփքինսը հայտարարել է, որ ամեն օր կապիկների ջրծաղկի ավելի ու ավելի շատ դեպքեր են հայտնաբերվում: Ընդ որում, մասնագետի խոսքով, հայտնաբերվել են մարդկանց վարակման դեպքեր, ովքեր շփում չեն ունեցել Արեւմտյան Աֆրիկա այցելած որեւէ մեկի հետ, որտեղ այս հիվանդությունն էնդեմիկ է: Սակայն ընդհանուր բնակչության համար ռիսկը չափազանց ցածր է մնում, քանի որ մինչ այժմ վարկման դեպքերը հիմնականում հայտնաբերվել են որոշ քաղաքային վայրերում եւ գեյ կամ բիսեքսուալ տղամարդկանց շրջանում, հավելել է Հոփքինսը: Թեեւ կապիկների ջրծաղկի դեմ հատուկ պատվաստանյութ չկա, մի քանի երկիր հայտարարել է, որ ջրծաղկի դեմ պատվաստանյութերի պաշարներ են հավաքում, որոնց էֆեկտիվությունը վարակի կանխման համար մոտ 85 տոկոս է, քանի որ այդ երկու վիրուսները շատ նման են:
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02