Ս. թ. հոկտեմբերի 8–ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա բացառիկ հանդիպում հոգևոր մշակույթի երախտավոր, բարձրակարգ թարգմանիչ, գրականագետ, վաստակաշատ դասախոս, երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի 40 տարվա գիտական քարտուղար` Պարգև Շահբազյանի հետ:Պարգև Շահբազյանը կրթամշակութային գործի նվիրյալներից է՝ շնորհաշատ մտավորական: Իր վաստակի համար արժանացել է մի շարք շքանշանների և պարգևների, այդ թվում՝ կաթողիկոսական երկու շքանշանի և Ֆրանսիայի «Ակադեմիական Արմավենիներ» շքանշանին (2014 թ.): Վազգեն Ա Վեհափառն իր սրբատառ կոնդակով նրան շնորհել է վաստակավոր դասախոսի կոչում՝ այդ առթիվ պարգևատրելով «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» հայրապետական բարձր շքանշանով (1978 թ.), իսկ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր սրբատառ կոնդակով նրան պարգևատրել է «Ս. Ներսես Շնորհալի» հայրապետական շքանշանով (2004 թ.):
Պարգև Շահբազյանը ծնվել է Կ. Պոլսում, 1920 թվականին, Հայոց ցեղասպանությունից փրկված պոլսահայ մտավորական Գառնիկ Շահբազյանի ընտանիքում: Հայերի համար օրհասական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Սիրիա, ապա Լիբանան՝ Բեյրութ: Ավարտել է Հալեպի ֆրանսիական քոլեջը, ապա՝ Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արևելյան լեզուների հայագիտության բաժինը: 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսը 1956 թվականին նրան հրավիրել է Մայր Աթոռ որպես Գևորգյան հոգևոր ճեմարանի հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև՝ արևմտաեվրոպական գրականության դասախոս:
Ավելի քան 25 տարի Մայր Աթոռում վարել է Գերագույն հոգևոր խորհրդի ատենադպրի պաշտոնը և Հայոց Հայրապետին ուղեկցել արտասահման կատարած նրա հայրապետական բազմաթիվ ուղևորությունների ընթացքում: Պ. Շահբազյանը խմբագրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթ «Էջմիածին» ամսագիրը:
Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի բազմավաստակ դասախոսի նախկին սաներից շատերը Մայր հայրենիքի և Սփյուռքի թեմերում բարձրաստիճան հոգևոր հովիվներ են՝ հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներ, արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47