ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Խաչատրյանի հետ զրուցել է առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին:
-Պարոն Խաչատրյան, որո՞նք են հիվանդանոցային ծառայության այսօրվա խնդիրները, ի՞նչ ունենք այսօր.
-Այսօր մենք ունենք պետական պատվերի համակարգ, որը, համաձայն պետության կողմից հաստատված ցանկի, առաջարկում է բնակչությանը պետպատվերի սահմանում անվճար բուժօգնություն: Պետությունը տարբեր հիվանդությունների համար տրամադրում է ինչ որ X գումար, դրան ավելանում է համավճար, գոյացած գումարով հիվանդանոցները պարտավոր են իրականացնել բուժօգնություն՝ սկսած հետազոտություններից՝ վերջացրած դեղորայքային ապահովումով: Կան սոցիալապես անապահով մարդիկ, որոնք նույնպես պետության կողմից պատվերի սահմանում բուժօգնություն են ստանում՝ առանց համավճարի, երրորդ խումբը՝ սոցփաթեթի շահառուններն են՝ ուսուցիչներ, քաղծառայողներ, զինվորականներ:
Առողջապահության ոլորտում ստվերները, առկա խնդիրները պետության կողմից բժշկական շուկայի գնահատված չլինելու պատճառով է առաջացել: Օրինակ, գլխուղեղի կաթված (ինսուլտ) ախտորոշման դեպքում պետությունը բուժման համար մեզ տրամադրում է 184 հազար դրամ, մենք պարտավոր ենք նաև քաղաքացուց համավճար վերցնել՝ 150.000 դրամ: Այդ գումարի շրջանակում պետք է իրականացնենք բուժծառայություն, ինչը բավականին քիչ գումար է և հնարավորություն չի տալիս որակյալ ծառայություն մատուցել:
-Կա՞ն չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեք բուժծառայություն իրականացնելիս.
- Ցավոք, չունենք չափորոշիչներ: Չկա չափորոշիչ, թե գլխուղեղի կաթվածը ինչպես պետք է բուժենք, ինչ հետազոտություններ պետք է արվի, ինչ դեղորայքային խումբ պետք է օգտագործվի, սահմանված չի բուժօգնության մոտավոր ժամկետները, այդ ամեն ինչը հստակեցված չէ, ավելին՝ ճկուն չէ տրամադրվող գումարը, որը պետք է ծախսվի: Արդյունքում՝ այդ գումարով չենք կարողանում լիակատար, որակյալ բուժծառայություն իրականացնել, այն իրատեսական գումար չէ, ինչը լուրջ խնդիր է առաջացնում՝ դժգոհություն:
-Այս դեպքում, ինչպե՞ս եք լուծում բուժհաստատությունում առաջացած ֆինանսական խնդիրները.
-Այդ խնդիրները լուծվում են հիվանդանոցի ռեզերվների հաշվին, արդյունքում՝ հիվանդանոցի զարգացման համար գումար չի մնում, մենք ստիպված ենք լինում անգամ օգտագործել այն դեղորայքը, որը կարողանում ենք գնել, բայց, եթե ֆինանսները հնարավորություն տային, ավելի արդյունավետ դեղորայք կօգտագործեինք:
Ասեմ, որ տուժում են նաև վճարովի ծառայությունները, քանի որ այս ոլորտում էլ ահռելի հարկեր են սահմանված:
Ամբողջությամբ՝ այստեղ
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47