Գերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի կնոջ, ով որպես բժիշկ է ներկայացել եւ մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել: Կասելի շրջանային դատարանը հայտնել է, որ 51-ամյա կինը կեղծ լիցենզիա է օգտագործել՝ որպես անեսթեզիոլոգ աշխատելու համար: Պարզվել է, որ երեք հիվանդ մահացել է նրա բուժման սխալների հետեւանքով, իսկ մյուսներին լուրջ վնաս է հասցվել, հայտնում է գերմանական dpa գործակալությունը։ Կինը դատապարտվել է երեք սպանության եւ 10 սպանության փորձի համար: Դատախազությունը կնոջը մեղադրել է նրանում, որ վերջինս սխալ դեղաչափեր է նշանակել եւ չի կարողացել բուժել արյան վարակումը հիվանդի մոտ։ Նաեւ պնդում են, որ նա պատասխանատու է բազմաթիվ ժամերով թթվածնային սովի, սրտանոթային համակարգի վնասման եւ հիվանդների օրգանների անբավարարության համար, հայտնում է dpa-ն։ 2015-2018 թթ Ֆրիցլարի հիվանդանոցում աշխատելուց հետո կինը տեղափոխվել է Գերմանիայի հյուսիսում գտնվող մի կլինիկա: Տարածաշրջանային բուժմիավորման ներկայացուցիչներն ուշադրություն են դարձրել նրա գրանցումների անհամապատասխանության վրա, եւ ի վերջո նա հանձնվել է ոստիկանությանը՝ աշխատանքի ընդունվելիս խարդախության համար։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44