Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։ Չանդրադառնալով այս հայտարարությունը տարածած, նախկինում թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկված, իսկ այժմ ՔՊ քարտուղար հանդիսացողի մնացած հերյուրանքներին, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը միտումնավոր կերպով ոչ միայն խուսափում է Արցախի հարցով հրավիրված բոլոր նիստերին մասնակցելուց, այլև իր վարքագծով խաթարում է խորհրդարանի բնականոն աշխատանքը: Այսպես` սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում անդրադարձներ եղել են խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության հիմնախնդրին` հատկապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008թ. հունվարի 23-ին ընդունված թիվ 1601 բանաձևի դրույթները, որոնք վերաբերում են ժողովրդավարական խորհրդարաններում ընդդիմության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընթացակարգային երաշխավորություններին: Մասնավորապես, Չեխիայի սահմանադրական դատարանի 2011թ. մարտի 1-իորոշման մեջ առանձնակի կարևորվում է իրավական կարգավորումների և օրենսդրական գործընթացի շրջանակներում սահմանադրական այնպիսի սկզբունքները հաշվի առնելը, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, բազմակարծությունը, քաղաքական ուժերի ազատ մրցակցությունը, ներկայացուցչական ժողովրդավարությունը: Դրանցից բխում է նաևխորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության, առաջարկվող նախագծերի հրապարակային ու թափանցիկ քննարկման, բոլորկողմերին լսելու պահանջը: Հիշյալ բանաձևը նախատեսում է ներկայացուցչական ժողովրդավարության արդյունավետության ու քաղաքական հանդուրժողականության երաշխավորման առումով օրենսդիր մարմնի գործունեության կանոնակարգման այնպիսի ընթացակարգեր, որոնք, մասնավորապես, կապահովեն խորհրդարանական քննարկումներին ու խորհրդարանների գործառնական լիազորությունների իրականացման գործում ընդդիմության ակտիվ դերակատարությունը: Նման նպատակ է հետապնդում նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից 2010թ. նոյեմբերի 15-ին ընդունված զեկույցը` «Ժողովրդավարական խորհրդարանում ընդդիմության դերի մասին»: Վերջինս հատուկ կարևորում է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև գործառնական հավասարակշռության ապահովումը` ի նպաստ օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության երաշխավորման: Շեշտվում է նաև, որ կախված այն բանից, թե որքանով է կոնկրետ խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն տրվում փաստացիորեն իրականացնելու իր գործառույթները, կարող է գնահատվել ժողովրդավարական հասունության աստիճանը (կետ 26): Նման խնդրի լուծման համար առաջադրվում է այն ելակետային մոտեցումը, որ խորհրդարանների կանոնակարգերը հնարավորինս պետք է ձևակերպվեն այնպես, որպեսզի«...բարդացնեն պարզ մեծամասնության կողմից քաղաքական փոքրամասնության խմբերի իրավաչափ նպատակներն անտեսելու հնարավորությունը» (կետ 96): Որոշ անուս մանդատավորներ, լավ կլինի իրենց քաղաքական հովվին զոհաբերության ծեսեր անելուց առաջ կամ հետո կարդան, փորձ անեն ընկալել, որ հետո ստիպված չլինեն հեռախոսը գողանալու աստիճան պրիմիտիվ հորինվանցքներով էջեր ողողեն:
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02