Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 08:00-ին Վրաստանում բացվել են բոլոր ընտրատեղամասերը և մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:
Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցած վերջին տվյալների համաձայն՝ երկրում 3 մլն 473 հազ. 316 ընտրող կա: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 29 կուսակցություն/բլոկ։
Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% ընտրական շեմը, իսկ մեծամասնական ընտրատարածքներում 50%-ից ավելի ձայն հավաքող թեկնածուն կլինի հաղթողը:
Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ն ընտրվելու համամասնական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնականով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝Վրաստանում 73 միամանդատ ընտրատարածքներից 12-ում մեծամասնություն են կազմում էթնիկ փոքրամասնությունները:
Ներկայիս խորհրդարանում 3 հայ կա՝ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանն ու Սամվել Պետրոսյանը, որն այս ընտրություններին չի առաջադրվել:
Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրատարածքում 8 թեկնածու է պայքարում, սակայն հիմնական պայքարն ընթանում է ընդդիմության թեկնածու, Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանի և իշխանության թեկնածու, գործող պատգամավոր Հենզել Մկոյանի միջև, ով «Միացյալ ազգային շարժումը» լքել է 2012-ին:
Ախալքալաքում մեծամասնական ընտրատարածքում «Վրացական երազանքից» առաջադրվել է Հենզել Մկոյանը, «Միացյալ ազգային շարժումից»՝ Արսեն Կարապետյանը, «Ազգային ֆորումից»՝ Արմենակ Փոլորչյանը, ինքնաառաջադրվել են Ռոբերտ Ջաղացպանյանը և Արտաշես Պալանջյանը, «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմությունից» առաջադրվել է Մերուժան Կարախանյանը, «Պաատա Բուրճուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից՝ Շաքրո Այվազյանը, «Հանրապետական կուսակցության» կողմից առաջադրվել է Աշոտ Սահարյանը:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում տարբեր քաղաքական ուժերի կողմից, Tert.am-իհաշվարկով, մասնակցում է 26 հայ թեկնածու:
Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին:
Նշենք, որ 2015 թվականին Վրաստանի խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված որոշ ընտրատեղամասեր միավորվել են մեկ ընտրատարածքում ընտրողների 47 000 թիվն ապահովելու համար: Սրանով պայմանավորված, հայաբնակ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվել են մեկ ընտրատարածքում և հետևաբար ունենալու են մեկ մեծամասնական թեկնածու:
Tert.am
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47