«Սրանք դեբիլ են, թե՞ դավաճան» գոյաբանական բնույթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա նաեւ նշել է.
«Հասարակության մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դավաճանություն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դավաճանների դեմ: Իսկ մյուս մասը կարծում է, թե սրանք կատարյալ դեբիլ են, հարիֆ, ում գլխին նախկինները կոտրեցին «վաղուց ծախած» Արցախը: Նրանք համակերպվել են այս վիճակի հետ, տեղավորվել են իշխանական համակարգում և օգտվում են դրա բարիքներից: Իսկ որն է՞ իրականությունը: Եթե մինչև 2021թ.-ի հունիսի 20-ը դեռ կարելի էր բերել որոշակի փաստարկներ «խեղճ հարիֆի գլխին կոտրելու» հիպոթեզը հիմնավորելու համար, ապա դրանից հետո դա այլևս անհնար է: Ընտրություններից հետո՝ ստանալով «պողպատե մանդատ», Նիկոլ Փաշինյանն անցավ Արցախի և Հայաստանի վերաբերյալ անթաքույց թուրքամետ վարքագծի՝ բացահայտ հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ Ղարաբաղը մեր համար ոչ թե տարածք է, այլ իրավունք, մեր խնդիրն է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Սև լճի 30%-ի համար կռիվ չենք անելու, սարի գլխին տարվա կեսը ձյուն է, անկլավների հարցը օրակարգում է, ու այսպես շարունակ: Համադրելով մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում և դրանից հետո նիկոլ փաշինյանի վարքագիծը, ընդունված որոշումները, կատարած քայլերն ու արված հայտարարությունները կարելի է գալ մեկ հաստատուն եզրակացության. Նիկոլ Փաշինյանն ու իրեն ծառայող խմբակը ոչ մի պարագայում չեն կրող դեբիլ լինել, նա շատ ավելի խորամանկ է, նենգ ու դավադիր, քան կարող ենք պատկերացնել: Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է . . .»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01