«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նշանակած Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, նշանակման օրվանից փորձում է կատարել իշխանությունների հրահանգը եւ ընդդիմադիր ավագանիներին բերել իր դաշտ, որ կարողանան նիստեր հրավիրել՝ կանոնակարգ, հաստիքացուցակ, համայնքի բյուջե հաստատել։ Սակայն քրեական աշխարհի հետ շփումներ ունեցող Ակային դա չի հաջողվում։ Եթե «մարդագողությունը» հաջողվեր, ապա արագությամբ ավագանու նիստ կհրավիրեին եւ կընդունեին համայնքի բյուջեն։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելուց հետո դատարանը Փաշինյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի հայցով մինչեւ հուլիսի 15-ն արգելել է ավագանու նիստերը եւ մերժել է «Ասլանյան դաշինքի» դիմումը՝ նիստ հրավիրելու թույլտվության խնդրանքով։ Բայց քանի որ իշխանությունները թքած ունեն դատարանի եւ օրենքի վրա, ուստի ավագանիում մեծամասնություն ունենալուն պես հրատապ նիստ կհրավիրեին։
Հիշեցնենք, որ «Ասլանյան դաշինքն» ունի 15 մանդատ, 2 մանդատ Վանեցյանի «Հայրենիքինն» են, ՔՊ-ն, ՀԱՍԿ-ը, որով առաջադրվել է Ական, «Ապրելու երկիր»-ը միասին ունեն 16 մանդատ։ «Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ հնարավո՞ր է «դավաճաններ» լինեն՝ իբրեւ թե հանուն համայնքի շահի։ Նա ասաց, որ կես տարի հենց իրենք են գործում հանուն համայնքի շահի, իսկ իշխանությունները վիժեցրել են․ «Մեր խմբակցության բոլոր անդամները լուրջ, պարկեշտ, կրթված, համայնքը հարգող մարդիկ են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02