«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2014 թվականին Երևանում երիտասարդությունը փողոց էր դուրս եկել՝ բողոքելով կուտակային կեսաթոշակների օրնագծի դեմ: Բազմաթիվ բողոքի գործողությունների պատճառ դարձած վիճահարույց համակարգին ժամանակին դեմ էին նաև այժմ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս Ազատության հրապարակի հարթակից հայտարարում էր. «Այստեղ եմ ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին ու ինձինց կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»: Բայց փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ, ու արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեսակետն է փոխել, այլև նրա կաբինետը ընդունեց ու վավերացրեց նախագիծ: «Ինչո՞ւ չենք գնացել օրենքի չեղարկման ճանապարհով. որովհետև եթե քննարկումների արդյունքում որոշենք՝ օրենքը պետք է չեղարկվի, դա կարող ենք նաև երկու ամիս հետո անել»,- ասում էր Փաշինյանը։ Բայց օրենքը ո՛չ երկու ամիս անց, ո՛չ էլ մինչև օրս ոչ միայն չչեղարկվեց, այլ գործում է ճիշտ նույն այն կանոններով, որ առաջարկել ու մշակել էին նախկին իշխանությունները: Կուտակայինի մասին օրենքի մասով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Նկատենք, որ դեռևս 2014-ին կուտակայինին դեմ հանդես եկողների մտավախություններից մեկն էլ այն էր, որ համակարգը ներդնելիս Հայաստանի նախկին իշխանությունները օգտվել են 1981-ին՝ Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ ներդրված համակարգի փորձից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03