Ուկրաինայի հետ պատերազմից հետո Ռուսաստանը պահպանվելու հնարավորություն չունի, Ռուսաստանին քաոս և փլուզում է սպառնում։ Պատերազմում ընդհանրապես մահացավ «ռուս զինվորը»՝ միֆական կերպար, որը 150 տարի կերտել են գրողները, կոմպոզիտորները, նկարիչները և քանդակագործները, ասել է ռուս հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը, ով ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն, տեղեկացնում է ՈՒՄԻԱՆ-ը
«Ստեղծվել է բարի հսկայի, ազատագրողի միֆը: Բայց ինտերնետի անիծված խոշորացույցը, որը թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել ամեն ինչ, թույլ տվեց տեսնել, որ այս ամենն առասպել է… Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը կորցրեց իր ողջ հմայքը, որն ուներ շնորհիվ խորհրդավոր, անհասկանալի, անհասանելի, հոգու առանձնահատկությունն արտահայտող մշակույթի։ Չկա այդ մշակույթը», կարծում է նա
Նեւզորովն ասել է, որ Եվրոպայում ռուսական մշակույթը արգելված չէ, այն պարզապես դուրս է շպրտվում ռեպերտուարներից, գրադարաններից ու սրտերից՝ որպես չկայացած։
«Նման իրավիճակում, գումարած այն բոլոր խոչընդոտները, որ կազմակերպում է Արևմուտքը, բնականաբար, Ռուսաստանը պահպանվելու շանս չունի, պարզ է, որ հետևելով այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում, Ուկրաինայի հաղթանակից հետո, քաոս է առաջանալու, քայքայում, փլուզում», կանխատեսել է Նեւզորովը: Նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը բառի նախկին իմաստով այլևս չկա և երբեք չի լինի։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02