«Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ պայմանավորվեց, որ պետք է ստեղծվի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով»,-ասուլիսում հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակագրությունը ներկայացրեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նրա խոսքով՝ մայիսի 22-ին պայմանավորվել էին այդ մասին և արդեն մայիսի 23-ին ստեղծել են հանձնաժողովները, մայիսի 24-ին Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը հանդիպել են Երասխում և պայմանավորվել, որ Մոսկվայում հաջորդ շաբաթ կլինի հանձնաժողովի համատեղ նիստ:
«Մոսկվան, ըստ էության, չի ընդունել հանձնաժողովների համատեղ նիստը և այնտեղ հանդիպել են հանձնաժողովների ոչ թե ամբողջ կազմերը, այլ հանձնաժողովի նախագահները՝ ՌԴ փոխվարչապետի հետ: Ընդ որում, հանդիպման ձևաչափը ոչ թե եղել է բրյուսելյան պայմանավորվածությունը՝ սահմանազատում և սահմանագծում, այլ տրանսպորտային ապաշրջափակման խորհրդի նիստը, որի կազմում երեք փոխվարչապետերն են, ոչ թե միայն՝ Հայաստանի և Ադրբեջանի: Բրյուսելյան պայմանավորվածությունների մեջ Ռուսաստանը չկա, իսկ տրանսպորտային ապաշրջափակման հարցն ամրագրված է և՛ նոյեմբերի 9-ի, և՛ հունվարի 11-ի, և՛ նոյեմբերի 26-ի հայտարարություններում»,-արձանագրեց Էդգար Ղազարյանը և հավելեց. «Կարող ենք արձանագրել, որ գոնե այս փուլում, նախորդ շաբաթ բրյուսելյան պայմանավորվածությունները կասեցվել, սառեցվել են, բայց առաջ է ընթանում ռուսական նախաձեռնությամբ պայմանավորվածությունը»: Ըստ բանախոսի՝ անգամ այդ հանդիպումներին հաջորդող հաղորդագրությունները շատ մեծ վտանգներ են պարունակում, քանի որ արձանագրվել է, որ կողմեը մոտեցրել են իրենց դիրքորոշումները տրանսպորտային ապաշրջափակման պաշտոնականա ձևակերպումների վերաբերյալ: «Առաջին կետով նշվում է, որ հստակեցվել է, թե որտեղով պետք է անցնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհները: Ես կարծում եմ, որ այս շաբաթվանից սկսած Մհեր Գրիգորյանը պետք է շատ որոշակի մեր հանրությանը տեղեկատվություն տա, թե ի՞նչ ճանապարհների մասին է խոսքը, աշխարհագրորեն որտեղո՞վ պետք է անցնեն այդ ճանապարհները և դրանց վրա ինչ ռեժիմ պետք է գոյություն ունենա: Այսինքը՝ այն միջա՞նցք է, որով ադրբեջանցիներն առանց վերահսկողության պետք է գնան Նախիջևան, թե՝ մաքսային հսկողությամբ: Երկու դեպքում էլ վտանգավոր է: Սահմանային անցագրով անցնելու դեպքում պետք է վիզայից, մուտքի արտոնագրից ազատված լինեն: Այդ դեպքում՝ նշանակում է, որ ցանկացած ադրբեջանցի կարող է գալ Հայաստանի ցանկացած քաղաք: Եթե առանց սահմանային հսկողության են անցնում, առանց վիզայի, ապա Հայաստանի այդ հատվածները, ամբողջ Սյունիքն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ նրանք անցնում են մեր տարածքով»,-ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը և հայտարարեց, որ իր կարծիքով Հայաստանում Նիկոլ Փաշինյանից հետո ամենվտանգավոր մարդը հանձնաժողովը ղեկավարող Մհեր Գրիգորյանն է:
Աղբյուր` Panorama.am
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15