«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, ցանկացել է, որ կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց մերժվել է։ Դրանից հետո նա փորձում է դրան հասնել այլ մեթոդներով։ Դեռեւս 2021 թվականի փետրվարին ԱՀ գլխավոր դատախազությունը հաղորդել էր․
«Անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100 մլն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ»։
Ըստ տեղեկությունների՝ Սամվել Բաբայանը պատերազմի օրերին իր ղեկավարած ԱԽ գրասենյակի հաշվեկշռում առկա 100 մլն դրամը երեք հոգու է փոխանցել, ապա նրա հրաժարականից հետո իրավապահները սկսել են քննել սույն գործը, որը, ըստ ամենայնի, արդեն վճռական հանգրվանին են հասել։ Այս գործն է, որ Բաբայանն ու իր կուսակիցները փորձում են փակել տալ։ Նրա թիմակիցներից ոմանք անգամ դիմել են դատարան՝ վերականգնվելու իրենց պաշտոններում։ Նրանց ազատել էր Բաբայանին փոխարինած Վիտալի Բալասանյանը։
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին Անվտանգության խորհրդի աշխատակիցներին տեղեկացրել են, որ նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարվում է աշխատանքային հարաբերություններ ունենալ Սամվել Բաբայանի օրոք ձեւավորված աշխատակազմի հետ։ Անվտանգության խորհրդի գրասենյակից ազատված 50 աշխատակիցներից 29-ը դիմել է դատարան, որպեսզի դատական կարգով վերականգնվեն իրենց պաշտոններում եւ փորձեն ներսից սաբոտաժ անել Վիտալի Բալասանյանի գրասենյակի աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02