Պոլիկլինիկայի տնօրենը բժիշկ-թերապևտից 5 մլն 800 հազար դրամ կաշառք է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ Երևանի քաղաքապետարանի «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենը 2013-ից 2022 թվականների ընթացքում պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտից որպես կաշառք պահանջել և ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով։ Ոստիկանությունից հայտնում են, որ ավելորդ խնդիրներից խուսափելու և աշխատանքը չկորցնելու մտավախությունից ելնելով` թերապևտը համաձայնել է և մինչև 2022 թվականի ապրիլ` աշխատավարձից, հետո նաև հավելավճարներից կանխիկացրել ու տնօրենի աշխատասենյակում նրան որպես կաշառք առձեռն տվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 միլիոն 800 հազար դրամ։
Բացի այդ, տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, մի քաղաքացու տեղամասային թերապևտի ազատ հաստիքում աշխատանքի ընդունելու և հետագայում հովանավորչության համար, իր աշխատասենյակում առաջարկել է որպես կաշառք յուրաքանչյուր ամիս իրեն փոխանցել հատկացվելիք աշխատավարձի և հավելավճարների 30 տոկոսի չափով գումար: 2014 թվականի օգոստոսի 1-ին քաղաքացին ընդունվել է աշխատանքի և մինչև այս տարվա ապրիլ ամիսը տնօրենին առձեռն տվել է ընդհանուր ավելի քան 6 միլիոն 630 հազար դրամ։ Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03