Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները: Հունիսի 7-ին այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգեւոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա: Հեյդարին նշել է, որ Իրանի սպառազինության մեջ գնվող անօդաչու օդուժի, ինչպես նաեւ արբանյակյին զորքերի հրթիռային սպառազինության գործողության հեռվությունը մեծացել է: «Նոր զենքի խելացի բաղադրիչի» բարձրացման հետ մեկտեղ զորքերի մարտական պատրաստությունն զգալիորեն աճել է՝ անխոհեմ ագրեսիային պատասխան տալու համար»: «Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական եւ պաշտպանական նվաճումներն այսօր գրգռիչներ են մեր երկրի թշնամիների համար»,- նշել է գեներալը: Նա վստահություն է հայտնել, որ «սիոնիստական վարչակարգի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքներն առաջիկա 25 տարում կվերադառնան իսլամական աշխարհ»: Իրանն ավանդաբար Իսրայելը համարում է հանրապետության գլխավոր թշնամին՝ ԱՄՆ-ի հետ մեկտեղ: Դիմակայությունը պայմանավորված է պաղեստինյան տարածքների նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությամբ, որտեղ շարունակվում է հրեական բնակավայրերի ընդլայնումը, իսկ վերջին մի քանի շաբաթներին կտրուկ սաստկացել է լարվածությունն արաբների եւ իսրայելացիների միջեւ եւ աճել հարձակումների եւ ուժային գործողությունների քանակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02