Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի նավերը հունիսի 6-ին անցկացրել են վերջին չորս տարվա ընթացքում առաջին համատեղ զինավարժանքները: Դրանք տեղի են ունեցել Միջերկրական ծովում, ավելի կոնկրետ շրջանը չի ճշտվում, հունիսի 8-ին հաղորդել է Asahi թերթը՝ վկայակոչելով զինվորական հրամանատարությունը։ Զինավարժանքներին մասնակցել են երկու ճապոնական ռազմա-ուսումնական նավեր եւ Իտալիայի ու Թուրքիայի մեկական ֆրեգատներ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, նշում է թերթը, տրամադրված է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցության ակտիվացման, ներառյալ համատեղ զինավարժանքների ավելի կանոնավոր անցկացումը: Տոկիոն, ըստ այդ տվյալների, հույս ունի նաեւ ՆԱՏՕ-ի ավելի ընդարձակ ներկայության Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Հունիսի 7-ին Տոկիոյում ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի ղեկավար Նիդեռլանդների ռազմածովային ուժերի ծովակալ Ռոբ Բաուերը բանակցություններ է վարել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Կոձի Յամաձակիի եւ պաշտպանության նախարար Նոբուո Կիսիի հետ: Բանակցություններում, մասնավորապես, խոսք է եղել նաեւ համատեղ զինվարժանքների ավելի հաճախակի անցկացման եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Տոկիոյի համագործակցության այլ ձեւերի ընդլայնման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56