Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է գործարք կնքել Եգիպտոսի եւ Իսրայելի հետ՝ Միջերկրական ծովի արեւելքից բնական գազի ներկրումն ավելացնելու համար, ասվում է փաստաթղթի նախագծում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։ Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը դեռ ենթակա է փոփոխման եւ պետք է հաստատվի համապատասխան կառավարությունների կողմից, Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրումը նվազեցնելու ԵՄ ջանքերի մի մասն է: «Բնական գազը, որը մատակարարվում է Եվրամիություն, կգա կամ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից, Իսրայելի Պետությունից կամ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանի ցանկացած այլ աղբյուրից, այդ թվում՝ այդ տարածաշրջանի ԵՄ անդամ երկրներից»,- ասվում է ինը էջանոց փաստաթղթում։ ԵՄ-ն հրապարակայնորեն հայտարարել է, որ մտադիր է մինչեւ ամառ եռակողմ համաձայնագիր կնքել Եգիպտոսի եւ Իսրայելի հետ, սակայն նախագծի մանրամասները չեն բացահայտվել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Կահիրե։ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել համաձայնագրի նախագիծը եւ այն հարցը, թե արդյոք ֆոն դեր Լյայենի ուղեւորությունը կարող է տեղի ունենալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։ Համաձայնագրի նախագծում սահմանվում են երեք գործընկերների միջեւ ընդլայնված համագործակցության սկզբունքները, սակայն չի նշվում, թե որքան գազ է ներկրելու ԵՄ-ն, եւ մատակարարման ժամկետներ չեն սահմանվում: Փաստաթղթում ասվում է, որ առաքումները կներառեն Եգիպտոսի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ենթակառուցվածքի օգտագործումը՝ նշելով բնական գազի տարածաշրջանային հանգույց դառնալու հյուսիսաֆրիկյան երկրի պլանը: Փոխըմբռնման հուշագիրը կգործի ստորագրման օրվանից ինը տարվա ընթազքում, ասվում է փաստաթղթում, թեեւ այս մասը դեռ փակագծերում է, ինչը ցույց է տալիս, որ այն ավելի հավանական է, որ փոխվի, քան մյուս կետերը։ Եգիպտոսն արդեն համեմատաբար փոքր քանակությամբ գազ է արտահանում ԵՄ, եւ երկու կողմերն էլ ակնկալում են առաջիկա տարիներին ավելացնել արդյունահանումն ու արտահանումը։ Ըստ Refinitiv Eikon-ի՝ Եգիպտոսն անցյալ տարի արտահանել է 8,9 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2022 թվականի առաջին հինգ ամիսներին՝ 4,7 միլիարդ խորանարդ մետր ՀԲԳ, չնայած դրա մեծ մասն արտահանվում է Ասիա: Իսրայելը մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել իր գազի արդյունահանումը մինչեւ տարեկան մոտ 40 միլիարդ խորանարդ մետր, քանի որ նա ընդլայնում է նախագծերը եւ նոր հանքավայրեր շահագործում, ասում են ոլորտի պաշտոնյաները: Իսրայելը հայտարարել է, որ հույս ունի գործարք կնքել Եվրոպա գազ մատակարարելու համար, ինչպես նաեւ քննարկում է գազատարի կառուցումը՝ Եգիպտոս ավելի շատ գազ արտահանելու համար: Ըստ համաձայնագրի նախագծի՝ Եգիպտոսը կկարողանա ԵՄ կամ այլ երկրներ տեղափոխվող գազի մի մասը գնել եգիպտական ենթակառուցվածքի միջոցով, ասվում է փաստաթղթում, եւ այն կարող է օգտագործել սեփական սպառման կամ արտահանման համար։ Կողմերը «կաշխատեն միասին՝ փոխըմբռնման հուշագրի նպատակն իրականացնելու համապատասխան ուղիներ եւ միջոցներ սահմանելու համար, որպեսզի արագացնեն բնական գազի արտահանումը ԵՄ»,- ասվում է փաստաթղթում։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56