ARM | RUS |

Մեկ տարում՝ 4 ընկերության տնօրեն․ Նիկոլ Փաշինյանի եղբոր կարիերայի ուշագրավ աճը. Fip.am

10.06.22 | 16:57

Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։ Այս մասին հոդված է պրակարապել FIP.am-ը: Հոդվածում ասվում է.

«Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։ «Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։ Այս ընկերության վերաբերյալ գրեթե ոչինչ հնարավոր չեղավ գտնել բաց աղբյուրներից, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2019 թվականին աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, տնօրենը՝ Ազգային ժողովում վերջինիս օգնական Հռիփսիմե Բոչոլյանն էր, որը 2017-ին նաև նույն կուսակցության ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։ Հաջորդ տարի՝ 2019-ին, Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել վերջինիս եղբոր կինը՝ Մերի Հակոբյանը։ Իսկ տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Գևորգյանը։ 2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։ Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարումների՝ ընկերությունը 2018-2020 թթ․ ունեցել է 1-2 աշխատող, իսկ արդեն 2021-ից սկսած՝ փոխվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների չափը, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե քանի աշխատող ունի ընկերությունը։ Սակայն կատարված պարտադիր վճարումներից կարող ենք պնդել, որ ընկերությունն ունի առավելագույնը 4-5 գրանցված աշխատակից։ Ա․ Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, ընկերության բաժնետերերը փոխվում են, և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Մյուս 50 տոկոսի բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է։ Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբայր, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վաչիկ Քոքոբելյանը։ Ընկերության տնօրեն է նշանակվում նույն Տիգրան Գևորգյանը, որը զբաղեցնում էր նաև «Գոու թրեյդ» ընկերության տնօրենի պաշտոնը։ Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում նախորդ տարվա ապրիլի 9-ին Տիգրան Գևորգյանի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև Քոքոբելյաններին պատկանող մեկ այլ՝ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։ Հիմնադիրներն են Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Ինչպես «Մինա-Մայան», այնպես էլ «Արգիշտի-2»-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ Անցյալ տարվա ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերում Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, և նույն օրը Արմեն Փաշինյանին նշանակում ընկերության տնօրեն։ Հաջորդ ամսից ի վեր, մինչ այդ արտադրանք չթողարկած հիդրոէլեկտրակայանը սկսում է հոսանք արտադրել։ Ինչպես նշեցինք, այս ընկերությունը, մինչ Քոքոբելյանների կողմից ձեռք բերվելը, պատկանում էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին և իր եղբորը՝ յուրաքանչյուրին 50 տոկոս բաժնեմասով։ Հայտնի է, որ Սամվել Դարբինյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռևս 2019 թվականի օգոստոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մի քանի դրվագներով։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Փաշինյանի՝ ընկերության տնօրեն դառնալուց ամիսներ անց հարուցված քրեական գործի նախաքննությունը վերջապես ավարտվեց (քրեական գործի հարուցումից ավելի քան 2 տարի անց) և հոկտեմբերին ուղարկվեց դատարան, որտեղ էլ միանգամից կարճվեց, իսկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Սակայն Քոքոբելյան-Փաշինյան համագործակցությունն այսքանով չի ավարտվում։ Նախորդ տարվա հոկտեմբերին Քոքոբելյանի եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի անվամբ ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Ընկերության տնօրենը, ինչպես Քոքոբելյանների նախորդ ընկերությունների դեպքում, կրկին Տիգրան Գևորգյանն էր։ Սակայն այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ Այս անգամ ևս, ինչպես նախորդ դեպքերում, տնօրենի պաշտոնում Արմեն Փաշինյանը փոխարինում է Տիգրան Գևորգյանին։ Իսկ ո՞վ է Տիգրան Գևորգյանը Չնայած Տիգրան Գևորգյանին նույնականացնելը բավական բարդ էր՝ պայմանավորված անվան տարածվածությամբ, սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից հնարավոր եղավ պարզել, որ նույն անձը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում բազմաթիվ ընկերություններում, որոնցից մեկն էլ «Գործավարական գրասենյակ համար 1» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը պատկանում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կնոջը՝ Լիլիթ Խաչատրյանին։ 2018 թվականին Լիլիթ Խաչատրյանն այս ընկերությունը նվիրել էր Տիգրան Գևորգյանին։ Հատկանշական է, որ 2021 թ.-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար անցկացված հարցազրույցի ընթացքում Սասուն խաչատրյանը հայտարարել էր, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի եղբայրն է։ Ստացվում է, որ Քոքոբելյանների բիզնեսները նախկինում վարում էր Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը, իսկ անցյալ տարվանից սկսած, Քոքոբելյանները փոխարինում են Տիգրան Գևորգյանին Արմեն Փաշինյանով։ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Արմեն Փաշինյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և միայն հեղափոխությունից հետո է վերադարձել Հայաստան։ Զինծառայողների հիմնադրամին կատարված պարտադիր վճարումներից տեղեկանում ենք, որ Արմեն Փաշինյանը Հայաստանում սկսել է աշխատել 2019 թվականի փետրվարից։ Որպեսզի հասկանանք, թե ինչով է զբաղվել Արմեն Փաշինյանը մինչև հեղափոխությունը, կապ հաստատեցինք վերջինիս հետ։ Արմեն Փաշինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ աշխատել է լոգիստիկ ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով տնօրեն։ Հարցին, թե ի՞նչ լոգիստիկ կազմակերպության մասին է խոսքը, Փաշինյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա համար պետք է ընկերության տնօրենի թույլտվությունը։


Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց կլինի

Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց...

15:06

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի...

14:38

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն հյուրանոցում

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն...

14:19

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան...

14:04

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը....

13:37

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների մասին

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների...

13:15

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան...

13:00

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55